Ռոման․
Բարև ձեզ:
1․ Եթե կազմակերպության բանկային հաշվից կանխիկացում է կատարում լիազոր անձ, բայց կազմակերպությունում որպես աշխատող գրանցված չէ: Ի՞նչ խնդիրներ և հետևանքներ կարող է ունենալ համալիր ստուգման ժամանակ։
2․ Եթե կազմակերպությունը ունի ռուբլու հաշիվ և դրամարկղ, դրամարկղային մուտքի և ելքի օրդերները լրացնելիս կարո՞ղ է ռուսերեն լրացվել։
3․ Եթե շրջանառության հարկով աշխատող Ա/Ձ բանկի դոլլարային հաշվից կանխիկացում է կատարում դոլլարով, ի՞նչ խնդիրներ կարող է առաջանալ։
1․ ՀՕ Հոդված 385.Դրամարկղային գործառնությունների իրականացումը
1. Դրամարկղային գործառնություններն իրականացվում են դրամարկղի և (կամ) հաշվետու անձանց միջոցով:
2. Դրամարկղային գործառնությունները գրանցվում են թղթային կամ էլեկտրոնային եղանակով վարվող դրամարկղային գրքում: Դրամարկղային գործառնությունների իրականացման, դրանց փաստաթղթավորման, դրամարկղային գրքի գրանցման և դրամարկղային գրքի վարման կարգը սահմանում է Կառավարությունը:
3. Բանկային հաշիվներից ելքագրված կանխիկ գումարի մուտքագրումը կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ դրամարկղ կատարվում է մինչև կանխիկ գումարը բանկային հաշվից հանելու օրվան հաջորդող աշխատանքային օրը: Կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ դրամարկղից ելքագրված կանխիկ գումարի մուտքագրումը կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ բանկային հաշիվներ կատարվում է մինչև կանխիկ գումարը դրամարկղից հանելու օրվան հաջորդող աշխատանքային օրը:
2․ Հոդված 33.Հարկ վճարողների (հարկային գործակալների) և դրանց պաշտոնատար անձանց պարտականությունները
1. Հարկ վճարողը (հարկային գործակալը) և դրա պաշտոնատար անձը պարտավոր է
6) հաշվարկային փաստաթղթերի
ռուսերեն և անգլերեն լեզուներից տարբերվող լեզուներով լրացված (կազմված) օրինակներին կից ապահովել դրանց հայերեն թարգմանված տարբերակները՝ առանց նոտարական վավերացման.3․ Նայած թե կանխիկացված գումարը ինչի համար է , որպես ինչ է ձևակերպվում։
1 Այո, խնդիր կլինի, 2 կարող է ռուսերեն լրացվել, սակայն նաև դրա հայերեն օրինակների հետ։ 3 Իսկ դոլլարով դրամարկղային գիրք վարվու՞մ է, կարող է առաջանալ տուգանքի նշանակում` արժութային հարաբերությունները կարգավորող օրենքներով և իրավական այլ ակտերով սահմանված այլ պահանջներ չկատարել ու հիմքերով: