Արտարժույթի փոխարժեքների հետ կապված

Սաթեն.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք: Ֆիրման 01.11.11 գումար է փոխանցում արտերկիր ապրանք գնելու համար: Ինվոյսի ստացման 07.11.11 օրվա դրությամբ ես կատարում եմ վերագնահատում` վճարման ենթակա և փաստացի վճարած գումարների համար: Առաջացած տարբերությունը ձևակերպում եմ 625 կամ 725: Ապրանքը ստանում եմ 14.11.11: Արդյո՞ք ես պետք է ապրանքի արժեքը նորից վերագնահատեմ ապրանքի փաստացի ստացման օրվա կենտրոնական բանկի կուրսով և ստացված գումարի ու վճարած գումարի տարբերությունը գրեմ 625 կամ 725:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արմեն

Փոխարժեքային տարբերությունը ձևակերպում եք միայն ինվոյսի ամսաթվով…

Liana

Ապրանքի վերջնական արժեքը որոշելու համար պետք է հիմք ընդունել մաքսային հայտարարագրի վրա կնիքի վրա նշված ԲԱՑ Է ԹՈՂՆՎԱԾ ամսաթվի ԿԲ-ի միջին փոխարժեքով:

Nara

725

Արմեն Մնացյան

Պետք է հիմք ընդունել մաքսային հայտարարագրի վրա կնիքի վրա նշված ԲԱՑ Է ԹՈՂՆՎԱԾ ամսաթվի ԿԲ-ի միջին փոխարժեքը:

Արթուր°

Հարգելի հաշվապահներ, ինքնարժեք հաշվարկելիս հիմք ՉԵՆՔ ընդունում մաքսային հայտարարագրի վրա կնիքի վրա նշված ԲԱՑ Է ԹՈՂՆՎԱԾ ամսաթվի ԿԲ-ի միջին փոխարժեքը, այլ invoce-ի դուրս գրման ամսաթվի ԿԲ-ի սահմանած փոխարժեքը, քանի որ այդ պահին է տեղի ունենում սեփականության իրավունքի փոխանցում: Դրա վերաբերյալ վաղուց արդեն կա ՊԵԿ-ի պաշտոնական պարզաբանումը: