Գագիկ․
Բարև Ձեզ։ ԱՁ-ն ծառայության համար ստացել է գումար՝ ԱՄՆ դոլարով, պարտավորությունները կատարելուց հետո ցանկանում եմ օգտագործել մնացած գումարը։ Այլ հաշվեհամարի չեմ կարող փոխանցել (ներառյալ իմ անձնական հաշվին)։ Այսինքն կարող եմ միայն կանխիկացնել, որից առաջանում են լրացուցիչ ծախսեր։
– դոլար կանխիկացնելու դեպքում բանկը պահում է 1%
– իսկ դրամի վերածելուց բանկի տոկոսադրույքը բավականին ցածր է
Գումարը պլանավորում եմ օգտագործել դոլարով՝ արտասահմանից գնումներ կատարելու համար։
– ԱՁ հաշվից դոլարով կանխիկացնելու դեպքում պետք է մուտք անեմ այլ դոլարային հաշվի՝ կորցնելով 1%
– Դրամով կանխիկացնելու դեպքում առաջանում է կրկնակի փոխանակում, երբ մուտք անեմ այլ հաշվի
Կասե՞ք, խնդրում եմ, թե ինչու չեմ կարող ուղղակի փոխանցել իմ անձնական դոլարային հաշվին։
կարող եք փոխանցել ձեր անձնական հաշվին, ինչն է խանգարում,
Բարև Ձեզ,
Բանկում ասացին, որ ուղակի փոխանցելու դեպքում հարկայինում կառաջանան խնդիրներ, հիմնավորում չեմ ստացել, թե ինչու։
ձեր գումարների տնօրինողը դուք եք, հարկայինում որ առաջանան խնդիրներ, ձեզ են կանչելու պատասխան տալու, կամ իրենց կանչեք թող ձեր տեղը պատասխան տան, ոնց որ իրենք դրանից լավ են հասկանում,
Բարև Ձեզ: Կա 2021թ. ՊԵԿ կարծիք: Համաձայն այդ կարծիքի ա/ձ-ի արտարժութային բանկային հաշվից արտարժույթի փոխանցումը ֆիզ. անձի հաշվին չի համարվում գործարք, ուստի «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքով սահմանված արտարժույթով գործարքների իրականացման սահմանափակումները կիրառելի չեն: Եթե կուզեք էլեկտրոնային հասցե գրեք, կուղարկեմ:
Արմեն ջան, խնդրում եմ 2021թ․-ի ՊԵԿ-ի կարծիքը ինձ էլ տրամադրեք hripsimebarseghyanc@gmail.com ․․․
Կանխավ շնորհակալություն․․․
Շնորհակալություն, 125rustyhopes@gmail.com
Բարև ձեզ, եթե կարելի է ինձ նույնպես տրամադրք, շնորհակալություն jadamyan@mail.ru