Իննա.
Հարգելի կոլեգաներ, երբ ՀԾ-ով կատարում ես արտարժութային գործարքներ` արտարժույթի փոխարկում, հաշվի վերագնահատում, ծրագիրը այն ավտոմատ վերագրում է վերագնահատման ժամանակ 725 կամ 625 հաշվին, իսկ փոխարկման դեպքում 714 կամ 614 հաշվին: Հարցս հետևյալն է` արդյո՞ք և 725 և714 հաշիվներն երկուսն էլ ոչ հարկային ծախսեր են, թե՞ միայն 725 հաշիվն է, որ հարկային ծախս չի համարվում: Շնորհակալություն:
Հարգելի Իննա, շահութահարկի մասին օրենքում արտարժույթի փոխարժեքի փոփոխություն (տարբերություն) ասելիս ի նկատի ունեն ՀՀ կենտրոնական բանկի (ԿԲ) կողմից սահմանված փոխարժեքների տարբերությունը ինչ որ ժամանակահատվածի ընթացքում: Այսինքն, դիցուք եթե դուք ունեք պարտք ՀՀ տարածքից դուրս գործնկերոջը արտարժույթով 01.02.11 դրությամբ, և այդ պարտքը մարվում է 03.05.11, ապա նշված ամսաթվերին ԿԲ կողմից սահմանված փոխարժեքների տարբերությունից առաջացած գուրարը ձևակերպում եք 625 կամ 725 հաշիվներով և հաշվի չեք առնում շահութահարկ հաշվարկելիս: Իսկ եթե դուք կատարում եք փոխանակում, ապա կոպիտ ասած` այստեղ բանկը (փոխանակման կետը) Ձեզ վաճառում է արտարժույթ, և այս դեպքում տվյալ գործարքի և նույն օրվա ԿԲ կողմից սահմանված համապատասխան տարբեությունից առաջացած գումարը ձևակեպում եք 614 կամ 714 հաշիվներով և հարկման նպատակով ճանաչում եք եկամուտ կամ ծախս:
Արա, շնորհակալություն լիարժեք պատասխանի համար:
Հարգելի Արա, կարո՞ղ եք ասել, խնդրեմ, փոխարժեքի վաճառքի բանկի կուրսի և Կենտրոնական բանկի փոխարժեքի տարբերությունից առաջացած գումարը ծախս կամ եկամուտ ճանաչելու մասին ո՞ր օրենքում է գրված: Ես մասնագիտությամբ հաշվապահ չեմ և ճիշտն ասած այդ հարցի մասին մի քանի հոգուց տարբեր կարծիքներ եմ լսել, բայց ոչ մի օրենքում չեմ կարողացել գտնել հստակ ձևակերպում:
Նախապես շնորհակալություն: