Արտարժույթի վաճառքի ֆորվարդային պայմանագրերի վերաբերյալ

Ռուբեն.

Բարև ձեզ:

Ընկերությունը արտարժութային ռիսկը մեղմելու նպատակով կնքում է արտարժույթի վաճառքի ֆորվարդային պայմանագրեր բանկի հետ։

Ֆորվարդային փոխարժեքով արտարժույթը վաճառելիս առաջանում են դրական, ինչպես նաև բացասական տարբերություններ։

Հարցս հետևյալն է․ արդյո՞ք պետք է դրական տարբերությունը շահութահարկի իմաստով ճանաչել եկամուտ, իսկ բացասականը՝ ծախս։

Տարակուսանքի պատճառն այն է, որ շահութահարկի մասին օրենքի 8-րդ հոդվածով կարծես թե արտարժութային գործարքներից դրական տարբերությունը հարկվող եկամուտ չի համարվում, իսկ շահութահարկի հաշվարկման և վճարման կարգի հրահանգում թվում է, որ այն համարվում է հարկվող եկամուտ։

Ստորև բերված են տարակուսանք առաջացնող տեքստերը․
Քաղվածք շահութահարկի մասին օրենքի 8-րդ հոդվածից․ “Սույն օրենքի իմաստով եկամուտ չի համարվում արտարժույթի և արտարժույթով արտահայտված այլ ակտիվների և պարտավորությունների, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով իրականացված հիմնական միջոցների վերագնահատման դրական արդյունքը.”

Քաղվածք շահութահարկի հաշվարկման և վճարման կարգի հրահանգից․ “4.1. Եկամուտների թվին են դասվում, մասնավորապես. ․․․ ը) ֆյուչերսների, օպցիոնների և նման այլ գործարքներից ստացվող եկամուտները.”

Կանխավ շնորհակալություն։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Karine

Հարգելի Ռուբեն, ֆորվարդային գործարքի արդյունքում դուք ունենում եք եկամուտ կամ վնաս, ոչ թե արտարժույթի վերագնահատումից, ինչի մասին խոսվում է օրենքի 8-րդ հոդվածում, այլ արտարժույթի առքուվաճառքից: Իսկ շահութահարկի հրահանգը հենց վերաբերում է Ձեր կատարած գործարքին: Ես կարծում եմ, որ ֆյուչերսից առաջացած ծախսը կամ եկամուտը շահութահարկի իմաստով ծախս են կամ եկամուտ (շահութահարկի մասին օրենք հոդված 7 կետ 2 ենթակետ ժ):

Կամո

Կարինեն միանշանակ ճիշտ է, նայիր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ

22 մարտի 2010 թ.

ք. Երևան N 4

Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ

ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՐՏԱՐԺՈՒՅԹՈՎ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԸ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ռուբեն

Կարինե և Կամո, շնորհակալ եմ արձագանքի և օգտակար տվյալների համար։
Հարգանքով՝
Ռուբեն