Hayk.
Խնդրում եմ փորձառու հաշվապահներին օգնել ինձ հետևյալ հարցում. արտարժույթի գնման հետ կապված կուրսային տարբերություններից առաջացած եկամուտը կամ ծախսը ,ինչ սկզբունքով հաշվառեմ, տվյալ օրվա ԿԲ-ի միջին փոխարժեքով, թե բանկային հաշվի քաղվածքում առկա արտարժ. փոխանակումից եկամ. կամ ծախս-ով(որպես կանոն դրանք տարբեր են լինում, քանի որ ԿԲ-ն միջին փոխարժեքը հրապարակում է ժամը 4-ից հետո):Կանխավ շնորհակալություն:
Քանի որ արտարժույթով հաշվառվող ակտիվները հաշվեկշռում արտացոլվում են ակտիվների մուտքագրման օրվա համարԿԲ-ի կողմից սահմանված հաշվարկային կուրսով,ապա պետք է տվյալ պահի ԿԲ-ի հաշվարկային և գնման կուրսի գումարային տարբերությունը ձևակերպել`եկամուտ կամ ծախս,բայց իրականում միայն ծախս է առաջանում,եկամուտ,դժվար թե:Միաժամանակ ասեմ,որ պատահում է,որ նույն օրվա ընդացքուն ԿԲ-ն փոփոխում է հաշվարկային կուրսը մեկից ավելի անգամ:V
Թեմուր ջան շնորհակալություն, բայց երևի իմ հարցը լավ չեմ ձևակերպել, կամ դուք ինձ լավ չեք հասկացել, խոսքը գնում է կոնկրետ արտարժույթի փոխանակման մասին: Օրինակ ես գնում եմ ԱՄՆ դոլար , ենթադրենք 1000, իմ բանկն այդ պահին առաջարկում է կուրս 375, ԿԲ-ի կուրսը 373 է, ըստ իմ հաշվի քաղվացքի ես ունենում եմ կուրսային տարբերությ-ից ծախս 2000 դրամի(373-375*1000), սակայն օրվա վերջում, ժամը 4-ից հետո ԿԲ-ն հրապարակում է տվյալ օրվա կուրսը, որը տարբերվում է գործարքի պահին եղած կուրսից, ի դեպ ինձ մոտ եղել է դեպք, երբ այդ տարբերությունը դրական է եղել, այսինքն եկամուտ է ձևավորվել(Իմ բանկի կուրսը`374, ԿԲ-ի կուրսը 375 ): Իմ խնդիրը հետևյալն է, ես հիմք եմ տվյալ պահին առաջացած կուրս. տարբերությունը, որը արտացոլվում է իմ արտարժույթի հաշվի քաղվածքում, թե ԿԲ-ի տվյալ օրվա կուրսը:
Հայկ, կարող եմ ասել ,որ Ձեր հարցը շատ պարզ է ձևակերպված և ես էլ, երևի ,ճիշտ եմ հասկացել:Դու պետք է ձևակերպումը կատարես տվյալ պահի կուրսով,որը համարվում է այդ օրվա ԿԲ-ի հաշվարկային կուրսը,իսկ ժամը 4-ի սահմանված կուրսը դա,ընդանրապես հաջորդ օրվա համար է ,և այն կգործի այդ պահից մինչև հաջորդ կուրսի սահմանելը : Սահմանված կուրսը հետադարց ուժ չունի:Իսկ որ արտարժույթ գնելիս դուք լրացուցիչ եկամոտ էք ստանում,հիանալի է,իմ մոտ նման դեպLSKVք չի եղել:
Շնորհակալ եմ Թեմուր ջան, ամեն ինչ պարզ էր: