Մարինե.
Բարև Ձեզ։
Շրջանառության հարկ վճարող Ա/Ձ եմ, զբաղվում եմ համակարգչային ծրագրավորմամբ արտասահմանի հետ։ Ներկա պահին գործատուն գերմանական կազմակերպություն է, և գումարը փոխանցում են իմ ԱՁ եվրոյի հաշվեհամարին։
Քանի որ ըստ իրենց պահումները շատ են, խնդրել են գտնեմ ալտերնատիվ` հարմար տարբերակով, փոխանցում կազմակերպելու համար։ Նրանց համար շատ կարևոր է փոխանցումներում նշել իմ ՀՎՀՀ-ն։ Օրինակ` առաջարկել են օգտվել արտասահմանյան օնլայն բանկերից։ Դիտարկել եմ մի քանի տարբերակ։
1. Բացել եմ բիզնես հաշիվ payoneer-ում։ Լրացրել եմ ԱՁ-ի բոլոր տվյալները։ Չգիտեմ արդյո՞ք ճիշտ եմ արել։ Կարո՞ղ էին փոխանցել payoneer-ի ֆիզ. անձի հաշվին և նշեին իմ ՀՎՀՀ-ն, նորմալ կստանայի՞ գումար: Եթե payoneer-ով տարբերակ կա ամեն ինչ ճիշտ կազմակերպելու, խնդրում եմ`օգնեք։
2. Դիտարկել եմ նաև worldremit-ը։ Սա նույն պահումն է անում ինչ օրինակ` ԱՁ-ի հաշվին իրենց կատարած փոխանցումը։ (800 եվրոյից սկսած 30 եվրո պահում):
3. Ներբեռնել եմ wise-ը, էստեղ բիզնես հաշիվ չի թողնում բացել, բացել եմ ֆիզ. անձի համար հաշիվ։ Բայց փոխանցում ստանալու համար ես պետք է 10 000 դրամ փոխանցեմ հաշվին։ Չեմ փորձարկել։
Խնդրում եմ կիսվեք փորձով/խորհրդով։
Շնորհակալ եմ ցանկացած օգնության համար։ )))
Նախ Գերմանիայի հետ ունենք կրկնակի հարկումը բացացելու մասին համաձայնագիր: Գրել եք՝ ըստ իրենց պահումները շատ են, ո՞ր պահումները՝ փոխանցումների՞, թե՞ հարկային, բանկային փոխանցման միջնորդավճարը ո՞վ է վճարում, կարողանու՞մ եք որպես ծախս հիմնավորել, իսկ նշած համակարգերը հարցի այլ կողմն են:
Ելնելով այն հանգամանքից, որ իրենք ուզում են IBAN-ով եվրոպական բանկի հաշիվ ունենամ, կարծում եմ բանկային պահումների մասին է։ Միջնորդավճարը իրենք են վճարում։
IBAN-ը եվրոպական ներքին վճարումների համակարգն է, իսկ ձեզ պետք է որ սվիֆտին միացված համակարգով ստանաք գումարը, կամ եթե կարող են սկրիլով փոխանցեն, սկրիլով գումար ստանալու հնարավորություն ՀՀ-ում կա:
Իմ ԱՁ֊ին ի համար տրամադրվել է SWIFY կոդ։ Բայց եթե ես օնլայն հաշիվ բացեմ եվրոպական բանկում, կստանամ IBAN.Ճի՞շտ եմ։
Սկրիլը ծանոթ չէ, կարո՞ղ եք որևէ ինֆո տրամադրել։
Շնորհակալ եմ
SWIFT կոդ տալիս են բանկերին, ոչ թե անձանց։ Սկրիլի մասին նայեք այս հղումով,
վիզա քարտ պետք է ունենաք:
Հարցը ավելի շատ բանկային ոլորտին է վերաբերվում փորձեք բանկերից ճշտել:
2օր առաջ 2 մասնագետի հարցրել եմ։ Ասել են հաշվապահական հարց է, կարող է հարկայինի հետ խնդիրներ լինեն։
Ո՞ր բաժնից հարցնեմ և ինչպե՞ս ճիշտ շարադրեմ։
Շնորհակալ եմ:
Բարև Ձեզ:
Սվիֆտային փոխանցումը ամենաճիշտ փոխանցումն է։ Որ բանկում, որ բացել եք Ա/Ձ-ի հաշիվ կարող եք կատարել փոխանցումը եվրոյով։ Կա տարբեր սվիֆտ փոխանցումներ, երբ
1. ծախսերը կիսով են։
2. Երբ դուք եք ամբողջ ծախսերը հոգում։
Դուք կարող եք բանկին տեղեկացնել խնդրի մասին, և բանկի աշխատակիցը կընտրի այն տարբերակը, որտեղ ստացողից չի գանձվի միջնորդավճար։ Բոլոր ծախսերը կկատարեք դուք։ Պետք է աշխատեք ՍՎԻՖՏ փոխանցման ժամանակ միջնորդ բանկերը քիչ լինեն։ Քանի որ միջնորդ բանկերն էլ իրենց հերթին են միջնորդավճար գանձում։ Դա կախված է Ձեր գործընկերոջ կողմից ուղարկված բանկային տվյալներից։
Այսօր բանկային համակարգում առկա է տեխնոլոգիական մեծ հաջողություններ։ Գործում է մոբայլի համակարգը, որտեղից դուք հեռախոսի միջոցով կ ամ մոբայ-բանկինգ համակարգով կարող եք կատարել փոխանցում սվիֆտ փոխանցում։
Շատ շնորհակալ եմ, առաջարկել եմ ձեր տարբերակը։ Քննարկում են։