Անի.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ օգնել․ տեղական ֆիրման օդային բեռնափոխադրմամբ արտահանել է ապրանքներ ՌԴ, ընդ որում 4 տարբեր հաշիվ/ապրանքագրերի համար կազմվել է 1 ավիաբեռնագիր։ Խնդիրը նրանումն է, որ 2 ապրանքագիրը կազմված են ռուբլով, իսկ 2-ը՝ եվրոյով։ Ես չեմ հասկանում՝ այսպես հնարավո՞ր է իրականացնել արտահանում։ Եվ ԵՏՄ վիճերը ինչպե՞ս տամ, չէ՞ որ պետք է միայն մեկ արժույթ նշվի։ Թե՞ պետք է ամեն ապրանքագրի համար կազմեմ առանձին վիճ, բայց փաստաթղթերում նշեմ նույն ավիաբեռնագիրը։
1. Արտարժույթով արտահայտված գործարքների ու գործառնությունների շրջանակներում՝
1) ապրանքների ներմուծման կամ արտահանման գործառնությունների մասով ձևավորվող հարկման բազաները և ապրանքների սկզբնական արժեքները որոշվում են՝ բ. ԵՏՄ անդամ պետությունից ապրանքի ներմուծման կամ ԵՏՄ անդամ պետություն ապրանքի արտահանման գործառնությունների դեպքում՝ համապատասխանաբար ապրանքը Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու (Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու) կամ ապրանքը Հայաստանի Հանրապետությունից արտահանելու (Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու) ամսաթվի դրությամբ՝ ելնելով այդ օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած
արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքից: Այն դեպքում, երբ ապրանքը Հայաստանի Հանրապետության սահմանը հատում է </span><strong style="color: rgb(0, 0, 0);">օդային տրանսպորտով </strong><span style="color: rgb(0, 0, 0);">կամ փոստային օպերատորի կողմից մատուցվող փոստային ծառայության միջոցով, ԵՏՄ անդամ պետությունից ապրանքի ներմուծման կամ ԵՏՄ անդամ պետություն ապրանքի արտահանման գործառնությունների դեպքում ապրանքի հարկման բազան և սկզբնական արժեքը որոշվում են տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերի՝ կոնոսամենտում, բեռնագրում կամ այլ փաստաթղթերում նշված ամսաթվի դրությամբ՝ ելնելով այդ օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած
արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքից.«7. Տարադրամի ծածկագիր, ապրանքի գնի արժույթ» սյունակի 1-ին ենթաբաժնում դասակարգչի համաձայն նշվում է տարադրամի ծածկագիրը, իսկ 2-րդ ենթաբաժնում՝ տարադրամի մեկ միավորի վերահաշվարկը դրամով՝ արտահայտված ապրանքի՝ ՀՀ պետական սահմանի հատման օրվա դրությամբ ՀՀ կենտրոնական բանկի կողմից հայտարարված հաշվարկային փոխարժեքով:
Կարծում եմ ավելի լավ է եվրոներովը իրար հետ անեք,ռուբլովները իրար հետ, քանի որ դրանց ՀՀ կենտրոնական բանկի կողմից հայտարարվող հաշվարկային փոխարժեքների թվերը տարբեր են:
Կարող եք ամեն ապրանքագրի համար կազմեք առանձին վիճ, բայց փաստաթղթերում նշեք նույն ավիաբեռնագիրը։