Տավրոս.
Եթե արտահանվել է ՌԴ, գնորդը ֆիզ. անձ է և ՀՀ ում հաշվետվություն չի ներկայացվել, բայց առկա է ավիաբեռնագիր և փոստային ծառայության անդորրագիրը, ապա ի՞նչ հետևանք դա կունենա: ՀՀ-ից արտահանողը ԱԱՀ-ով է աշխատում:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Տավրոս.
Եթե արտահանվել է ՌԴ, գնորդը ֆիզ. անձ է և ՀՀ ում հաշվետվություն չի ներկայացվել, բայց առկա է ավիաբեռնագիր և փոստային ծառայության անդորրագիրը, ապա ի՞նչ հետևանք դա կունենա: ՀՀ-ից արտահանողը ԱԱՀ-ով է աշխատում:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Արտահանման հայտարարագիրը պետք է ներկայացնեք, որ ԱԱՀ մասով խնդիր չունենաք վճարելու, քանի որ արտահանումը ԱԱՀ-ից ազատված է:
Շնորհակալություն, դա հասկանալի է, սակայն եթե առցանց խանութ է և օրական կարող է 50 և ավելի գնում լինի, դա նշանակում է օրական 50 հաշվետվություն։ Այլ մեխանիզմ չկա՞, որ ասենք ամսական վաճառքի չափով մեկ հաշվետվություն ներկայացվի։
Եթե այդպես է, այդ դեպքում պետք է հարկային հաշիվներ դուրս գրեք ֆիզ. անձի տվյալներով, որ երևա ֆիզ.անձ է գնել ու ԱԱՀ-ի հաշվարկում ամրագրվի 0-ական գործարքների տակ: Հաշվի առեք նաև ՀՕ հ.5 մաս 3. Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ ԵՏՄ) մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման մասով հարկերի և վճարների հաշվարկման ու վճարման հետ կապված հարաբերությունների կարգավորման նպատակով Օրենսգրքում կիրառվող այն հասկացությունները, որոնք սահմանված չեն Օրենսգրքով, կիրառվում են ԵՏՄ մաքսային օրենսդրությամբ կամ մաքսային հարաբերություններ կարգավորող՝ Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված իմաստներով:
Այդ դեպքում պետք է հաշիվ վավերագիր դուրս գրեք ֆիզ.անձի տվյալներով, որ երևա ֆիզ.անձ է գնել ու ԱԱՀ-ի հաշվարկում ամրագրվի 0-ական գործարքների տակ: