Կարինե․ Կազմակերպությունը ապրանք է արտահանել ԵՏՄ, արդյո՞ք բացի հայտարարագրից պետք է դուրս գրի հաշիվ վավերագիր, և ԱԱՀ-ի հաշվետվության մեջ ցույց տրվու՞մ է։ Կիսվել՝ Նման նյութեր՝ Արտահանում ԵՏՄ ԵՏՄ արտահանում Tax Consulting LLC Փոփոխություններ ԱԱՀ հաշվարկի ձևի և լրացման կարգի հետ կապված Արտահանում ԵՏՄ
Բարև Ձեզ։ Այո, պետք է դուրս գրել էլեկտրոնային հաշիվ թղթային հաշվի հիման վրա՝ համաձայն ՀՕ հոդված 16-ի կիրառվող փոխարժեքով։ Այո, տվյալ գումարը արտացոլվում է ԱԱՀ հաշվետվության մեջ։
Այո պետք է դուրս գրել հաշիվ վավերագիր, քանի որ 0-ական գործարք է, և ԱԱՀ-ի հաշվետվության մեջ ցույց տրվում է,
Կասեք, ո՞ր հոդվածի համաձայն։
ՀՕ 76, 65
Իսկ եթե ուշ է գրվում հաշիվը, դա խնդի՞ր է։
Բայց մատակարարման ամսաթիվը դնենք արտահանման օրը իհարկե։
Բայց Օրենքի այդ կետը վերաբերվում է դեսպանատներին։
Այո, բացի հայտարարագրից պետք է դուրս գրի հաշիվ վավերագիր, և ԱԱՀ-ի հաշվետվության մեջ էլ ցույց է տրվում։