Ռոման.
Բարև ձեզ: Եթե շրջանառության հարկ վճարողը արտահանում է ԵՏՄ: Ի՞նչ հարկեր պետք է վճարի:
Եվ ես մեկ հարց. եթե շրջանառության հարկ վճարողը փոխառություն է տրամադրում այլ կազմակերպությանը` ի՞նչ հարկեր պետք է վճարի այդ գործարքի մասով:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Ռոման.
Բարև ձեզ: Եթե շրջանառության հարկ վճարողը արտահանում է ԵՏՄ: Ի՞նչ հարկեր պետք է վճարի:
Եվ ես մեկ հարց. եթե շրջանառության հարկ վճարողը փոխառություն է տրամադրում այլ կազմակերպությանը` ի՞նչ հարկեր պետք է վճարի այդ գործարքի մասով:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Արտահանումը ԵՏՄ դա նույն օտարումն է, որը պետք է ներառեք շրջանառության հարկի հաշվարկի համապատասխան տողում և, որի համապատասխան տոկոսը պետք է վճարեք բյուջե։ Իսկ փոխառության մասով, եթե անտոկոս է տրամադրվում, ոչ մի հարկ չի առաջանում։
Շրջանառության հարկ վճարողը եթե արտահանում է ԵՏՄ արտահանման ժամանակ ոչ մի հարկ չի վճարում, դա ներառում է իր շրջանառության մեջ: Փոխառության մասով, կախված պայմանագրից, եթե տոկոս չեք նշել, ապա ոչ մի բան, իսկ, եթե տոկոսով է, դա արդեն եկամուտ է դիտվելու:
Արտահանումը ԱԱՀ-ից ազատված է, իսկ արտահանման համար կարևոր է արտահանվող ապրանքը, սերտիֆիկացման պահանջ ու այլ հանգամանքները:
Եթե շրջանառության հարկ վճարողը փոխառություն է տրամադրում այլ կազմակերպությանը, ապա նախ այն գոնե փոքր տոկոս պետք է ունենա ու դրա տոկոսային եկամտից վճարվում է 5 տոկոս:
Հարգելի Տիգրան, այսինքն` 20 տոկոս ԱԱՀ չե՞նք վճարելու արտահանելու ժամանակ:
ԱԱՀ չեք վճարելու արտահանելու ժամանակ:
Արտահանման ժամանակ չի վճարում, ցույց է տրվում շրջանառության մեջ որպես վաճառք:
Եթե փոխառությունը տրամադրվում է այլ կազմակերպության, պետք է որոշակի տոկոս գրվի, ըստ ՔՕ: