Բարև Ձեզ։ ԵՏՄ արտահանման դեպքում արտահանման հարկային հայտարարագիրը ի՞նչ ժամկետներում է պետք ներկայացնե՞լ։ Իսկ trade gov վիճակագրական հաշվետվությու՞նը։ Կանխավ շնորհակալ եմ։
Այն ժամկետով չէ,այլ արտահանման փաստով, 1. Հայաստանի Հանրապետության տարածքից ԵՏՄ անդամ պետություններ արտահանված՝ ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների մատակարարման գործարքների նկատմամբ ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափի կիրառությունը հիմնավորվում է արտահանման հարկային հայտարարագիրը արտահանողի կողմից հարկային մարմին ներկայացնելու օրը: Վիճակագրական ձևը ներկայացվում է մաքսային մարմին ոչ ուշ, քան ՀՀ պետական սահմանով ապրանքների տեղափոխման ամսվան հաջորդող ամսվա 10-ը ներառյալ:
Այն ժամկետով չէ,այլ արտահանման փաստով,
1. Հայաստանի Հանրապետության տարածքից ԵՏՄ անդամ պետություններ արտահանված՝ ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների մատակարարման գործարքների նկատմամբ ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափի կիրառությունը հիմնավորվում է արտահանման հարկային հայտարարագիրը արտահանողի կողմից հարկային մարմին ներկայացնելու օրը:
Վիճակագրական ձևը ներկայացվում է մաքսային մարմին ոչ ուշ, քան ՀՀ պետական սահմանով ապրանքների տեղափոխման ամսվան հաջորդող ամսվա 10-ը ներառյալ: