Համո.
Բարև ձեզ: Ես աշխատում եմ Հայմամուլի կրպակում և իրավիճակից ելնելով՝ հանրային տրանսպորտ չլինելու պատճառով չեմ հաճախում աշխատանքի, և ինձ ասել են, որ ես չեմ վարձատրվելու։ Աշխատավարձս կազմում է սահմանված նվազագույն աշխատավարձի չափը և վաճառքից տոկոսներ։ Արդյո՞ք գործատուն իրավունք ունի չվճարելու։
Պետք է այդ հարցերը կարգավորեք գործատուի հետ, աբսուրդ է՝ մի կողմից արգելված չի թերթի կրպակների գործունեությունը, մյուս կողմից պետք է գնաք ու հետ գնաք աշխատանքից տաքսիով, իսկ տաքսիի ծախսի համար Ձեզ հատուցում գոնե տալու՞ են: Ստացվում է՝ աշխատանքի չներկայանալ ոչ աշխատողի մեղքով, գոնե միասնական երթուղիով աշխատողների տեղափոխումը կազմակերպեին:
Մամուլը քաղաքապետարանինն է, պարետային վիճակները անցնեն, դիմեք քաղաքապետարան։ Բացի դրանից կառավարությունը դեռևս որոշում չի կայացրել տրանսպորտի մասով, քանի որ էլի մարդիկ կան, որ տրանսպորտի պատճառով չեն կարողանում ներկայանալ աշխատանքի։ Երեկ այդ հարցով դիմել են, հնարավոր է՝ նոր որոշումներ, ծրագրեր լինեն դրա հետ կապված։