Տարոն․
Բարև ձեզ։ Ես ցանկանում եմ արտադրություն սկսել, առայժմ փոքրիկ, շինարարական դույլ, բահ, սայլակ և այլ մանրուք արտադրել և խանութներում վաճառել։ ԱՁ չունեմ, որ խնդրեմ՝ քայլ քայլ կբացատրեք՝ ի՞նչ է ինձ հարկավոր, և ի՞նչ վճարումներ պետք է կատարել, նախապես շնորհակալ եմ։
Սկզբում պիտի բացեք ԱՁ-ն պետռեգիստրում կամ Հայփոստի որևէ բաժանմունքում կամ էլ օնլայն: Անպայման պիտի ունենաք նույնականացման քարտ: Քանի որ արտադրություն է, կարող եք աշխատել միկրոհամակարգով և վճարել միայն տարեկան դրոշմանիշային վճար` կախված տարեկան շրջանառության գումարից:
պետք է գրանցվեք ԱՁ, էլեկտրոնային եղանակով ներկայացնեք հարկման համակարգ ընտրելու հայտարարություն, կամ այլ անձի միջոցով դա ապահովեք, եթե տեղում վաճառք չի իրականացվելու, ապա ՀԴՄ կարիք չի լինի ունենաք, բանկում ԱՁ-ի հաշիվ պետք է բացեք,
Պետք է բացեք ԱՁ, գրանցվեք ՊԵԿ-ում, սկզբի համար կարող եք ընտրել հարկման միկրո դաշտը
Շատ լավ միտք է , բացում եք ԱՁ կամ ՍՊԸ, անպայման ունեցեք հաշվապահ, դա ձեզ շատ կօգնի, հաջողություններ