Սոֆյա․
Հարգելի հաշվապահներ,
Հարց 1. Շրջանառության հարկով հարկվող ՍՊԸ-ն զբաղվում է փայտե իրերի արտադրությամբ և վաճառքով, կարո՞ղ է դրան զուգահեռ զբաղվել ակռիլային քարով (կորիան) իրերի արտադրությամբ և վաճառքով, և եթե այո, ո՞րն է գործունեության տեսակի կոդը:
Հարց 2. Կարո՞ղ է արդյոք ՍՊԸ-ն ներգրավել երրորդ կողմին երկաթի մոնտաժման աշխատանքներ կատարելու համար, և ինչպե՞ս պետք է կազմակերպել վճարումը երրորդ կողմին (երրորդ կողմը ֆիզիկական անձիք են):
Հարգելի Սոֆյա, ցանկացած գործունեությամբ կարող եք զբաղվել, եթե օրենքին չեք հակասում: 2-րդ հարցի հետ կապված կնքեք պայմանագիր, որի համար պետք է վճարեք հարկեր` ելնելով ֆիզ. անձի կողմից մուտացված ծառայություններ։
Հարց 1. այո կարող եք,զբաղվել,երկրորդ,երրորդ գործունեություններով,հասույթում դրանց տեսակարար կշիռները պետք է առանձին հաշվեք,
Հարց 2. այո կարող եք ներգրավել ֆիզ.անձանց քաղիրավական պայմանագրերով, եթե պահումներով այդ անձանց վճարվող գումարները երազանցելու են 300000-ը,ապա պետք է վճարեք անկանխիկ ձևով,