Անի. Բարև Ձեզ: ԱԱՀ-ով աշխատող արտադրամասից պատրաստի արտադրանքը ֆիզ. անձին տեղում կանխիկ վաճառելու համար ի՞նչ գործողություններ պետք է կատարվեն: Կիսվել՝ Նման նյութեր՝ ՍՊԸ-ն ապառիկ վաճառք պետք է կատարի ֆիզ. անձին Ֆիզ. անձին պետք է դուրս գրել հարկային հաշիվ, թե՞ հաշվարկային փաստաթուղթ Ֆիզ. անձին վաճառված ապրանք ՍՊԸ-ն վաճառում է հողատարածք իր շինությունով ֆիզ. անձին Վաճառք փոխանցումով
Պետք է դուրս գրվի հարկային հաշիվ անձնագրային տվյալներով: Վճարումն էլ կնայեք, կամ մուտք դրամարկղ՝ մուտքի օրդերով, կամ փոխանցումով:
Եթե շատ եք այդպիսի գործարքներ իրականացնում, արտադրամասին կից խանութ բացեք, գրանցեք ՀԴՄ այդ խանութի վրա և իրականացրեք կանխիկով վաճառք ֆիզ անձանց։
ՀԴՄ կտրոնով կարող եք վաճառել, սակայն մեկ գործարքի չափը ոչ ավելի 300000-ից, կարող է նաև դուրսգրվել հարկային հաշիվ անձի տվյալներով ու հասցեի նշումով:
Դուրս գրեք հարկային հաշիվ, գումարը կանխիկով դրամարկղի մուտքի օրդերով կամ ՀԴՄ-ով։