Արձակուրդ փորձաշրջանի ընթացքում

Լիլիթ.

Բարև Ձեզ: Աշխատողը գտնվում է երեք ամիս փորձաշրջանում: Փորձաշրջանից անցել է երկու ամիս: Կարո՞ղ է գնալ մեկ ամիս չվճարվող արձակուրդ: Եթե կարող է, ապա կերկարի մեկ ամիս փորձաշրջանը, թե՞ չէ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Դա ձեր ու գործատուի համաձայնության հարց է:

Ալլա

ԱՕ Հոդված 92.Փորձաշրջանի ժամկետը

3. Փորձաշրջանի համար սահմանված ժամկետում չեն ներառվում աշխատանքից աշխատողի բացակայության հետևյալ ժամանակահատվածները.
2) կողմերի համաձայնությամբ (ներառյալ` չվճարվող) արձակուրդի ժամանակահատվածը:

Knarik

Դա կախված է աշխատանքային պայմանագրից,թե ինչպես եք այն կազմել-կարող եք ազատել աշխատանքից, հետո առանց փորձաշրջան ընդունել աշխատանքի:

Հերմինե

Այո, չվճարվող արձակուրդ կարող է գնալ աշխատանքի ընդունվելուց հետո ցանկացած պահին։