Արձակուրդ տրամադրելու վերաբերյալ

Տաթև․

Հնարավո՞ր է արդյոք աշխատողին իր ցանկությամբ նախ տրամադրել 40 օր չվճարվող արձակուրդ, այնուհետ իր հասանելիք 20 օրը:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

ԱՕ Հոդված 176.Չվճարվող արձակուրդը
1. Աշխատողի պահանջով չվճարվող արձակուրդ տրամադրվում է`
1) հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվող, ինչպես նաև մինչև մեկ տարեկան երեխային խնամելու համար արձակուրդում գտնվող կնոջ ամուսնուն: Այդ արձակուրդի ընդհանուր տևողությունը չի կարող գերազանցել երկու ամիսը.
2) հաշմանդամ աշխատողին կամ ընտանիքի հիվանդ անդամին խնամող աշխատողին` բժշկական եզրակացությամբ սահմանված ժամկետներում, սակայն ոչ ավելի, քան 30 օր տարվա ընթացքում.
3) ամուսնության համար` երեք աշխատանքային օր.
4) ընտանիքի մահացած անդամի թաղման դեպքում` ոչ պակաս երեք օրից:
2. Կոլեկտիվ պայմանագրով կարող են սահմանվել չվճարվող արձակուրդի այլ պատճառներ:
3. Կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրերով կամ կողմերի համաձայնությամբ նախատեսված դեպքերում աշխատողին կարող է տրամադրվել չվճարվող արձակուրդ` մեկ տարվա ընթացքում ոչ ավելի, քան 60 օր տևողությամբ:
Հոդված 217.Գործատուի պարտականությունները
Գործատուն պարտավոր է`
3) սահմանված կարգով աշխատողին տրամադրել վճարվող և չվճարվող արձակուրդը։
Այլ սահմանափակում ԱՕ նախատեսված չէ, այնպես որ կարծում եմ մնացած հարցերը լուծում եմ գործատուի հետ։

Տիգրան

Այո, սակայն 40 օր չվճարվող արձակուրդի տրամադրումը կարող է լինել աշխատանքային պայմանագրերով կամ կողմերի համաձայնությամբ նախատեսված դեպքերում, առավելագույնը մեկ տարվա ընթացքում ոչ ավելի, քան 60 օր տևողությամբ: Այս պայմանը գործում է միայն մասնավոր հատվածի աշխատողների համար: Այնուհետև կարող եք վերցնել վճարովի հասանելիք 20 օրը:

Լուսինե

Բարև ձեզ: Կարո՞ղ եք ասել՝ տարվա մեջ 60 օր չվճարվող արձակուրդ ձևակերպելուց շաբաթ և կիրակի օրերը մտնու՞մ են դրա մեջ։

Tigran

Չվճարվող արձակուրդը օրացույցային օրերով է տրամադրվում:

Տաթև

Շնորհակալություն:

Լուսինե

Շնորհակալություն: