Շուշան.
Բարև Ձեզ: Ես այսպիսի հարց ունեմ` եթե աշխատողն ընդունվել է աշխատանքի ասենք 2012թ. օգոստոսի 1-ից, վեց ամիս հետո` 2013թ. փետրվար ամսին աշխատողն իրավունք ունի արձակուրդ գնալու: Չնայած որ տարին փոխվում է, բայց ես պետք է նրան տամ 2012թ. հասանելիք արձակուրդը, թե՞ արդեն 2013թ: Այսինքն հրամանում ինչպե՞ս ձևակերպեմ` տրամադրել 2012թ, թե՞ 2013թ. հասանելիք արձակուրդը: Կանխավ շնորհակալություն:
Պետք է գրել` տրամադրվում է հերթական արձակուրդը: Դուք տրամադրում եք 2012 և 2013թ հասանելիք արձակուրդը: