Նելլի․
Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանել՝ եթե 2 ամսվա աշխատողը ուսանող է և ուսումնական արձակուրդ է խնդրում՝ ուսումնական հաստատության տված տեղեկանքի հիման վրա: Ի՞նչ կարգով է տրամադրվում արձակուրդը։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Նելլի․
Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանել՝ եթե 2 ամսվա աշխատողը ուսանող է և ուսումնական արձակուրդ է խնդրում՝ ուսումնական հաստատության տված տեղեկանքի հիման վրա: Ի՞նչ կարգով է տրամադրվում արձակուրդը։
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
ԱՕ հ. 174
1. Միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու նպատակով քննություններին նախապատրաստվելու համար աշխատողներին տրամադրվում է արձակուրդ յուրաքանչյուր քննության համար երեք աշխատանքային օր:
2. Հանրակրթական, միջին-մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող աշխատողներին ուսումնական հաստատության միջնորդությամբ տրամադրվում է ուսումնական արձակուրդ
1) ընթացիկ քննություններին նախապատրաստվելու և հանձնելու համար յուրաքանչյուր քննության համար երեք աշխատանքային օր.
2) ստուգարքներին նախապատրաստվելու և հանձնելու համար յուրաքանչյուր ստուգարքի համար երկու աշխատանքային օր.
3) լաբորատոր աշխատանքների կատարման համար ուսումնական պլանով նախատեսված աշխատանքային օրերի քանակով.
4) դիպլոմային աշխատանքի նախապատրաստման և պաշտպանության համար երեսուն աշխատանքային օր.
5) պետական (ավարտական) յուրաքանչյուր քննության նախապատրաստվելու և հանձնելու համար վեց աշխատանքային օր:
3. Ուսումնական արձակուրդում չի հաշվարկվում ուսումնական հաստատության վայր մեկնելու և վերադառնալու ժամանակը:
Հոդված 200. Ուսումնական արձակուրդի վարձատրության պայմանները 1. Հանրակրթական, միջնակարգ-մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատությունում սովորող աշխատողին ուսումնական արձակուրդի համար վճարում է գործատուն յուրաքանչյուր օրվա համար աշխատողի միջին օրական աշխատավարձից ոչ պակաս չափով, եթե գործատուն աշխատողին գործուղել է սովորելու:
2. Ընդունելության քննություններ հանձնող կամ անձնական նախաձեռնությամբ սովորող աշխատողների ուսումնական արձակուրդի վճարման հարցը կարող է կարգավորվել կոլեկտիվ պայմանագրով կամ կողմերի համաձայնությամբ:
Սա այն դեպքում, երբ աշխատողն ամենամյա արձակուրդի իրավունք ունի, իսկ տվյալ անձը դեռ երկու ամսվա աշխատող էլ չէ:
Դա կապ չունի քանի ամսվա աշխատող է, ընդունվելուց տեղյակ պահել եք գործատուին, որ սովորում եք։
Խոսքն իմ մասին չէ: Գործատուն տեղյակ է: Շնորհակալ եմ:
Ուսանողական արձակուրդը տրվում է ԲՈՒՀ֊ի տեղեկանքի հիման վրա, հրամանագրեք և հատկացրեք։
Վարձատրման կարգն է հետաքրքիր։
ԱՕ Հոդված 200
1. Հանրակրթական, միջնակարգ-մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատությունում սովորող աշխատողին ուսումնական արձակուրդի համար վճարում է գործատուն` յուրաքանչյուր օրվա համար աշխատողի միջին օրական աշխատավարձից ոչ պակաս չափով, եթե գործատուն աշխատողին գործուղել է սովորելու:
եթե ոչ, չի վճարվում:
Շնորհակալ եմ շատ: