Արձակուրդ համատեղությամբ աշխատանքի ժամանակ

Ռուզաննա.

Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանել՝ համատեղությամբ աշխատողը պարտադիր պետք է արձակուրդ գնա իր հիմնական աշխատանքի վայրի՞ց և զուգահեռ համատեղ վայրից, և օրերի քանակը՝ արդյո՞ք պետք է համընկնի, թե՞ պարտադիր չէ։ Կանխավ շնորհակալ եմ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Տարբեր գործատուների մոտ համատեղությամբ աշխատողների ամենամյա վճարովի արձակուրդը տրամադրվում է հիմնական աշխատավայրում տրամադրվող ամենամյա արձակուրդի հետ միաժամանակ:

Ալլա

ԱՕ Հոդված 99.Համատեղությամբ աշխատանքը

3. Տարբեր գործատուների մոտ համատեղությամբ աշխատողների ամենամյա վճարովի արձակուրդը տրամադրվում է հիմնական աշխատավայրում տրամադրվող ամենամյա արձակուրդի հետ միաժամանակ:
Ըստ օրենսգրքի օրերի քանակը պետքէ համընկնի։

Ruzanna

Շատ շնորհակալ եմ։

Karine

Հիմնական և համատեղությամբ աշխատողների ամենամյա արձակուրդը պետք է լինի միաժամանակ։

Գոհար

Հարգելի ընկերներ, խնդրում եմ հուշել.
երկու տեղ եմ աշխատում մի աշխատավայրում ժամերով ֆիքսված աշխատող եմ մյուսում հիմնական աշխատանք շաբաթվա ընթացքում 40 ժամը չի գերազանցում, հիմա արձակուրդ գնալիս պետք է վերցնեմ երկու աշխատավարձերը և արձակուրդային հաշվեմ բայց հարցը այն է որ ժամային աշխատանքի ժամանակ ամեն ամիս ֆիքսված է որոշակի ժամ աշխատանք այդ դեպքում արձակուրդի ժամանակ պետք է աշխատել թե արձակուրդից հետո աշխատանքը ցույց տալ, օգնեք խնդրում եմ պարզել ոնց է ճիշտը: Շնորհակալություն

Last edited 3 տարի առաջ by Գոհար