Արձակուրդում գտնվող աշխատողը ցանկանում է վերադառնալ աշխատանքի

Գոհար.

Բարև ձեզ:

Խնդրում եմ, օգնեք ինձ: Ֆիզ. արձակուրդում գտնվող աշխատողը ցանկանում է վերադառնալ աշխատանքի, բայց դեռ չի լրացել նրա ֆիզ. արձակուրդի ժամկետը: Նա ցանկանում է երեխայի խնամքը հանձնել դայակին: Օրենքով սա թույլատրելի՞ է: Ինչպիսի՞ ձևակերպում, ի՞նչ պետք է անել:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Մարինե

Ֆիզ. արձակուրդը 140 օր է, որից 70-ը՝ նախածննդյան, 70-ը՝ հետծննդյան: Այդ ժամանակահատվածում նա համարվում է անաշխատունակ: Եթե այդ ժամանակահատվածում է հետ վերադառնում, պետք է պետբյուջե վերադարձնի ստացած գումարի այդ մասը: Բայց 3 ամիս էլ չի անում երեխայի հետ մնալու ժամանակահատվածը, պետք չի գնալ աշխատանքի: Իսկ եթե նկատի ունեք երեխայի խնամքի արձակուրդը, ապա ցանկացած ժամանակ կարող եք դիմում գրել և ղեկավարության հետ պայմանավորվել աշխատանքի վերադառնալու մասին:

Արա

Օրենքով այն թույլատրելի է, ավելին՝ զբաղվածության պետական ծառայությունում կա նախատեսված ծրագիր. պետությունը վճարում է դայակի աշխատավարձը:

Քնարիկ

Բարև Ձեզ: Իսկ դայակի ձևակերպման համար ե՞րբ պետք է դիմել՝ մինչև աշխատանքի վերադառնալը՞, թե՞ դրանից հետո: Եվ ու՞մ պետք է դիմել դրա համար:

Նախապես շնորհակալություն:

Մանե

Մայրը ցանկացած պահի կարող է դիմել գործատուին և վերադառնալ աշխատանքի, նույնիսկ եթե երեխայի խնամքի համար նախօրոք ձևակերպված արձակուրդի ժամկետը չի լրացել (նախ արձակուրդը լինում է բյուլետենի լրանալուց հետո 2 տարի, հետո մինչև երեխայի 3 տարեկանը լրանալը): Նրան փոխարինող աշխատակիցը ազատվում է աշխատանքից՝ վերջնահաշվարկ ստանալով: Իսկ մայրը կարող է դիմել սոցիալական ապահովության ծառայության տարածքային բաժին, և գրանցված դայակի աշխատավարձի կամ վճարովի մանկապարտեզի վճարի 50 %-ը (բայց ոչ ավել քան ՀՀ նվազագույն աշխատավարձի չափը) օրենքով սահմանված կարգով կվճարվի պետության կողմից, եթե մայրը վերադառնում է աշխատանքի մինչև երեխայի 2 տարեկանը լրանալը:

Ժաննա

Ցանկացած պահի կարող եք վերադառնալ աշխատանքի, ոչ ոք չի կարող սահմանափակել Ձեր իրավունքը:

Թագուհի

Կներեք, իսկ աշխատանքի վերադառնալուց մի քանի օր անց հնարավո՞ր է արձակուրդ ձևակերպել։ Շնորհակալություն։