Արձակուրդի օրեր

Դավիթ․

Բարև ձեզ։ Կարո՞ղ եք ասել՝ եթե նույն տարվա մեջ արձակուրդի մի մասը վերցրել եմ 5 օր, մյուս մասը՝ 10 օր, կարո՞ղ եմ մնացած օրերը վերցնել սկսած 2 օր, 3 օր, արդեն ինչքան ցանկանամ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Այո, կողմերի փոխադարձ համաձայնությամբ:

Ալլա

Աշխատանքային օրենսգրքի հոդված 163. Ամենամյա արձակուրդը մասերով տալը
Կողմերի համաձայնությամբ ամենամյա արձակուրդը կարող է տրամադրվել մասերով: Ամենամյա արձակուրդը մասերով տրամադրելու դեպքում ամենամյա արձակուրդի մասերից մեկը պետք է կազմի առնվազն 10 աշխատանքային օր` հնգօրյա աշխատանքային շաբաթի դեպքում, և առնվազն 12 աշխատանքային օր` վեցօրյա աշխատանքային շաբաթի դեպքում:
Օրենքում այլ պահանջ չի դրված, ես կարծում եմ, որ կարող եք։

karine

Բարև Ձեզ, Դավիթ։ Թեորիապես կարող եք, եթե դա համաձայնեցնեք ղեկավարության հետ։ Հիմնականում դա նպատակահարմար չէ։ Սովորաբար հերթական արձակուրդը տրամադրվում է միանգամից կամ տաս-տաս օրերով։

Անահիտ

Հոդված 163. Ամենամյա արձակուրդը մասերով տալը
Կողմերի համաձայնությամբ ամենամյա արձակուրդը կարող է տրամադրվել մասերով: Ամենամյա արձակուրդը մասերով տրամադրելու դեպքում ամենամյա արձակուրդի մասերից մեկը պետք է կազմի առնվազն 10 աշխատանքային օր` հնգօրյա աշխատանքային շաբաթի դեպքում, և առնվազն 12 աշխատանքային օր` վեցօրյա աշխատանքային շաբաթի դեպքում:

Մարիաննա

Բարև Ձեզ։ Եթե տնօրինությունը դեմ չէ, այո, կարող եք։

Էլինա

Այո, եթե տնօրենը դեմ չէ, քանի օր որ պետք է, կարող եք վերցնել։

Nerses

Ըստ ԱՕ հնգորյա աշխատանքի դեպքում 10 աշխատանքային է, վեցօրյա աշխատանքի դեպքում 12 աշխատանքային օր: Բայց կողմերի համաձայնությամբ կարող եք այլ կերպ կարգավորել հարցը: