Արձակուրդի օրեր կուտակվու՞մ են

Արմինե․

Բարև Ձեզ, հարգելի ոլորտի մասնագետներ, խնդրում եմ կօգնե՞ք ինձ հետևյալ հարցում. եթե աշխատակիցը գնում է հղիության և ծննդաբերության արձակուրդի (140 օր), այդ ժամանակահատվածի համար ամենամյա նվազագույն արձակուրդի օրեր կուտակվում ե՞ն, եթե այո՝ կխնդրեմ հղումը տալ: Կանխավ շնորհակալ եմ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
14 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

այո, ԱՕ.հ.165

Արմինե

Հարգելի Տիգրան շնորհակալ եմ, այսինքն, երբ աշխատակիցը ցանկանա աշխատանքից ազատվել վերջնահաշվարկի մեջ այդ օրերին կուտակված օրերը գումարային տեսքով պետք է իրեն վճարել, ճի՞շտ եմ հասկանում։

Tigran

կամ գումարը կամ արձակաուրդի օրերը գումարի հետ

Արմինե

Հարգելի Տիգրան, շատ շնորհակալ եմ

Արմինե

Բարև Ձեզ, հարգելի՛ Տիգրան, մի խնդրանք, կարող ե՞ք օգնել համագործակցել կադրային լավ մասնագետի հետ, ով կկարողանա որոշակի իրավական ակտեր և կանոնակարգեր կազմել վճարովի հիմունքներով ՀՀ օրենսդրության համապատասխան, օրինակ` կազմակերպության ներքին կարգապահական կանոնակարգ և այլ իրավական ակտեր։

Tigran

Արմինե ոչ մեկին չեմ առաջարկելու, կադրային մասնագետները իսկի ռեզյումեները չեն կարդում, գրեք ինչ խնդիր է կարող է իրար հետ լուծումներ տանք,

Արմինե

Հարգելի Տիգրան, շնորհակալ եմ շատ լավ վերաբերմունքի համար, որոշ իրավական ակտերի ճիշտ գրման ձևեր են անհրաժեշտ, եթե կարող եք էլ.փոստի հասցե տրամադրել կուղարկեմ այդտեղ։ Կրկին անգամ շնորհակալ եմ

Tigran

էլ.փոստի հասցե tigran-grand@mail.ru, մնացաց հարցերը մեյլով կխոսենք,

Արմինե

Շնորհակալություն

ՄԵՐԻ

Հարգելի Տիգրան ներողություն եմ խնդրում Ձեզ անհանգստացնելու համար։Մի հարց ունեմ ոչ նշված հարցի հետ կապված,խնդրում եմ պատասխանել։հարցս հետևյալն է.
Արդյո՞ք գործատուն իրավունք ունի առանց աշխատողի համաձայնության տեղափոխի այլ հաստիքի այն դեպքում,երբ աշխատողը այսպես ասած թերանում է իր աշխատանքի մեջ (չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին/հաստիքին և չի կարողանում կատարել աշխատանքը),հա նշեմ նաև,որ չկա պաշտոնի անձնագիր,եթե կա հարցին վերաբերվող հոդված խնդրում եմ Հղում տեղադրել

Tigran

ԱՕ հ.105

Հոդված 105.

Աշխատանքի էական պայմանները փոփոխելը
1. Աշխատանքի ծավալների և (կամ) տնտեսական և (կամ) տեխնոլոգիական և (կամ) աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման դեպքում թույլատրվում է փոփոխել աշխատանքի էական պայմանները:
1.1. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում երեխային փաստացի խնամող՝ արձակուրդում չգտնվող անձի՝ մինչև մեկ տարեկան երեխա խնամելու ամբողջ ժամանակահատվածում աշխատանքի էական պայմանները չեն կարող փոփոխվել նվազ բարենպաստ պայմանների, բացառությամբ պաշտոնի անվանման և (կամ) տարակարգերի:
2. Աշխատանքի էական պայմաններ են աշխատանքի վայրը, աշխատանքի վարձատրության չափը և (կամ) այն որոշելու ձևը, արտոնությունները, աշխատաժամանակի (աշխատանքի և հանգստի) ռեժիմը, տարակարգերը և պաշտոնների անվանումները, աշխատանքային գործառույթները, աշխատանքային պայմանագրի տեսակը, որոնց և (կամ) գործատուի փոփոխման դեպքում գործատուն աշխատողին պետք է ծանուցի սույն օրենսգրքի 115-րդ հոդվածով սահմանված ժամկետներում, բացառությամբ հետևյալ դեպքերի.
1) հիմնական աշխատավարձի չափի և (կամ) հավելումների, հավելավճարների, լրավճարների բարձրացման դեպքում, երբ մյուս պայմանները պահպանվում են.
2) օրական և (կամ) շաբաթական աշխատաժամանակի կրճատման դեպքում, եթե կրճատված աշխատաժամանակի վարձատրությունը և մյուս պայմանները պահպանվում են.
3) սույն մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված դեպքերի միաժամանակյա առկայության դեպքում, երբ մյուս պայմանները պահպանվում են:
3. Առանց աշխատողի գրավոր համաձայնության աշխատանքի վարձատրության չափը և (կամ) այն որոշելու ձևը գործատուն կարող է փոփոխել միայն օրենքով կամ կոլեկտիվ պայմանագրով աշխատանքի վարձատրության պայմանների փոփոխության դեպքում, որի մասին գործատուն գրավոր ձևով պետք է ծանուցի աշխատողին ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ՝ մինչև նոր պայմանների ուժի մեջ մտնելը:
4. Աշխատողը չի կարող տեղափոխվել այնպիսի աշխատանքի, որն առողջական վիճակի բերումով նրան հակացուցված է բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի եզրակացությամբ:
5. Եթե աշխատանքի նախկին էական պայմանները չեն կարող պահպանվել, իսկ աշխատողը չի տվել իր գրավոր համաձայնությունը աշխատանքը նոր պայմաններում շարունակելու համար, ապա աշխատանքային պայմանագիրը լուծվում է սույն օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի համաձայն:
6. Ռազմական դրության ժամանակահատվածում սույն հոդվածի 1-ին, 2-րդ և 5-րդ մասերի դրույթները չեն տարածվում պետական, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական և համայնքային կազմակերպությունների ու հիմնարկների, ինչպես նաև ռազմական դրությամբ պայմանավորված որևէ ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի կառավարմանն անցած կազմակերպություններում ու հիմնարկներում (անկախ սեփականության ձևից) ռազմական դրությամբ պայմանավորված աշխատողների աշխատանքի վայրի փոփոխման դեպքերի վրա։

Հոդված 113.Աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ  
1. Գործատուն իրավունք ունի աշխատողի հետ լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը1) գործատուի լուծարման (գործունեության դադարման), պետական հաշվառումից հանվելու, նոտար գործատուի դեպքում՝ պաշտոնից ազատվելու դեպքերում.
2) աշխատանքի ծավալների և (կամ) տնտեսական և (կամ) տեխնոլոգիական և (կամ) աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման և (կամ) արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված
աշխատողների քանակի և (կամ) հաստիքների կրճատման դեպքում.
3) աշխատողիզբաղեցրած պաշտոնին կամ կատարած աշխատանքին չհամապատասխանելու դեպքում.</em>
4) աշխատողին նախկին աշխատանքում վերականգնելու դեպքում.
5) աշխատողի կողմից աշխատանքային պայմանագրով կամ ներքին կարգապահական կանոններով իրեն վերապահված պարտականությունները առանց հարգելի պատճառի պարբերաբար չկատարելու դեպքում.
6) աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելու դեպքում.
7) աշխատողի երկարատև անաշխատունակության դեպքում (եթե աշխատողը ժամանակավոր անաշխատունակության մեջ է գտնվել ավելի քան վեց ամիս անընդմեջ կամ վերջին տասներկու ամսվա ընթացքում
ավելի քան 180 օր՝ չհաշված հղիության և ծննդաբերության արձակուրդի օրերը).
8) աշխատողի կողմից ոգելից խմիչքների, թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ազդեցության տակ աշխատավայրում գտնվելու կամ աշխատավայրում կամ աշխատավայրից դուրս աշխատանքային գործառույթներն իրականացնելու դեպքում.
9) անհարգելի պատճառով ամբողջ աշխատանքային օրվա (հերթափոխի) ընթացքում աշխատողիաշխատանքի չներկայանալու դեպքում.
10) պարտադիր բժշկական զննությունից աշխատողի հրաժարվելու կամ խուսափելու դեպքում.
11) <strong><em>(կետն ուժը կորցրել է 03.05.23 ՀՕ-160-Ն)</em></strong>
12) օտարերկրացու կացության կարգավիճակն ուժը կորցրած կամ անվավեր ճանաչվելու դեպքում.
13) սույն օրենսգրքի 108-րդ հոդվածի 1.1-ին մասով սահմանված դեպքում աշխատանքի չթույլատրվելու հետևանքով ավելի քան 10 աշխատանքային օր (հերթափոխ) անընդմեջ կամ վերջին երեք ամսվա ընթացքում ավելի քան 20 աշխատանքային օր (հերթափոխ) աշխատողի՝ իր աշխատանքային պարտականությունները չկատարելու դեպքում:
1.1. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով աշխատանքային պայմանագիրը լուծելիս այլ հավասար պայմանների առկայության դեպքում աշխատանքում մնալու նախապատվության իրավունքից օգտվում են հաշմանդամության կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողը, ինչպես նաև ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակմամբ հաշմանդամության կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողի կամ զոհված (մահացած) կամ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողի ընտանիքի անդամը (ամուսինը, երեխան, հայրը, մայրը, հարազատ քույրը, հարազատ եղբայրը, տատը, պապը), եթե նա

1) զբաղված է ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակմամբ հաշմանդամության կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողի խնամքով կամ զոհված (մահացած) կամ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողի երեխաների, թոռների, եղբայրների կամ քույրերի խնամքով մինչև վերջիններիս տասնութ տարին լրանալը.
2) ունի հաշմանդամություն.
3) ընտանիքի՝ սույն օրենսգրքով սահմանված տարիքի հասած միակ գործունակ աշխատողն է:
Կոլեկտիվ պայմանագրով կարող են սահմանվել այլ հավասար պայմաններում աշխատանքում մնալու նախապատվության իրավունքից օգտվող աշխատողների այլ կատեգորիաներ:
2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 7-րդ կետերով նախատեսված հիմքերով որոշակի ժամկետով կամ անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելիս գործատուն պարտավոր է այդ մասին աշխատողին ծանուցել սույն օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ սույն հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով նախատեսված հիմքով՝ 115-րդ հոդվածի 1.1-ին մասով նախատեսված ժամկետներում:
3. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված հիմքերով աշխատանքային պայմանագիրը գործատուն կարող է լուծել, եթե իր մոտ առկա հնարավորությունների սահմաններում աշխատողին առաջարկել է նրա մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատասխան այլ աշխատանք, իսկ աշխատողը հրաժարվել է առաջարկված աշխատանքից:
Գործատուի մոտ համապատասխան հնարավորությունների բացակայության դեպքում պայմանագիրը լուծվում է առանց աշխատողին այլ աշխատանք առաջարկելու:

ՄԵՐԻ

Անչափ շնորհակալ եմ

Ruzanna

Այո համաձայն ԱՕ-ի 165 հոդվածի 3-րդ կետի Հոդված 165 <<Աշխատանքային տարում, որի համար տրամադրվում է ամենամյա արձակուրդ, ներառվում են1) փաստացի աշխատած ժամանակահատվածը.
2) այն ժամանակահատվածը, որի ընթացքում, օրենսդրությանը համապատասխան, պահպանվում են աշխատողի աշխատատեղը (պաշտոնը) և աշխատավարձը
ամբողջությամբ կամ մասամբ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 126-րդ հոդվածով սահմանված կարգով մեղադրյալի կարգավիճակ ունեցող՝ հանրային ծառայության մեջ գտնվող անձին հատուցում վճարելու այն ժամանակահատվածների, երբ քրեական վարույթի ավարտի դեպքում կայացվել է մեղադրական դատավճիռ, կամ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ ռեաբիլիտացնող հիմքով.
3) աշխատողի ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածը.
4) վճարովի ամենամյա արձակուրդի ժամանակահատվածը.
5) հարկադիր պարապուրդում աշխատողի գտնվելու ժամանակահատվածը` նախկին աշխատանքում վերականգնվելու դեպքում.
6) օրինական գործադուլի ժամանակահատվածը.
6.1) վարժական հավաքների մասնակցելու, զորահավաքային զինվորական ծառայություն իրականացնելու կամ որպես զինվորական ծառայության մեջ չգտնվող անձ (կամավորական)՝ կամավորական հիմունքներով Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կամ պաշտպանության ոլորտում պետական լիազոր մարմնի հետ ռազմական փոխօգնության պայմանագրերի հիման վրա այլ երկրների պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու ժամանակահատվածը.
7) օրենսդրությամբ սահմանված այլ ժամանակահատվածներ:>>

Արմինե

Հարգելի Ռուզաննա, շատ շնորհակալ եմ։