Արձակուրդի օրերը ավել են տրամադրվել

Լարիսա․

Ողջույն: Աշխատակիցն ազատվել է աշխատանքից, սակայն վերջնահաշվարկի ժամանակ պարզվել է, որ իրեն տրամադրված վճարովի արձակուրդային օրերը տրամադրվել են հասանելիք օրերի քանակից ավել, և վերջինս պարտք է գործատուին: Տեղյակ ենք, որ գանձման ընթացակարգը սահմանված է 213 հոդվածով, սակայն մեզ անհասկանալի է 214 հոդվածը։ Եթե հնարավոր է՝ խնդրում եմ պարզաբանել, նաև կուզեմ իմանալ ՀԾ ծրագրով ձևակերպման կարգը։ Կանխավ շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

214 հոդվածը ասում է որ աշխատավարձից պահումները պետք է կազմեն ոչ ավելի աշխատավարձի 50 տոկոսը, իսկ պահումները ու գանձումները պահելուց հետո վճարելիք աշխատավարձը պետք է պակաս չլինի 75000 դրամից,
աշխատավարձ հասկացության տակ պետք է հասկանալ.հ.178
 Աշխատավարձը ներառում է հիմնական աշխատավարձը և գործատուի կողմից աշխատողին իր կատարած աշխատանքի դիմաց տրված լրացուցիչ աշխատավարձը:
Հիմնական աշխատավարձը օրենքով, այլ նորմատիվ իրավական ակտով, աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքները կատարելու համար սահմանված վարձատրության չափն է:
Լրացուցիչ աշխատավարձը սույն օրենսգրքով, օրենքով, այլ նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով, գործատուի իրավական ակտով սահմանված հիմնական աշխատավարձի նկատմամբ հաշվարկվող հավելումները, հավելավճարները, լրավճարները և պարգևատրումներն են: