Արձակուրդի տրամադրում

Լիլիա․

Բարև ձեզ։ Աշխատողն ընդունվել է աշխատանքի 2023թ․ հունիսի 01-ից, և 2024թ հունվարին օգտագործել է իրենց հասանելիք 10 աշխ․ օր արձակուրդը։ Արդյո՞ք 01․06․2024թ-ին, երբ լրացել է 1 տարին, պարտադիր պետք է մնացած 10 օր արձակուրդը տրամադրել աշխատողին:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Մարի

Հոդված 164.Ամենամյա արձակուրդ տրամադրելու կարգը

 

1. Յուրաքանչյուր աշխատանքային տարվա համար ամենամյա արձակուրդը տրամադրվում է տվյալ աշխատանքային տարումամենամյա արձակուրդ տրամադրելու մասին աշխատողի կողմից գործատուին ներկայացված դիմումի հիման վրա գործատուի ընդունած անհատական իրավական ակտով, բացառությամբ սույն հոդվածի 10-րդ մասով սահմանված դեպքի: Աշխատանքային տարին սկսվում է աշխատողի աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով նախատեսված օրն աշխատանքի անցնելու օրվանից և ավարտվում է հաջորդ օրացուցային տարվա համապատասխան ամսին և ամսաթվին: 
10․ Եթե աշխատողը երկուսուկես աշխատանքային տարի անընդմեջ խուսափում է կամ հրաժարվում է իրեն հասանելիք ամենամյա արձակուրդի կամ դրա մի մասի օգտագործումից
չներկայացնելով ամենամյա արձակուրդ տրամադրելու մասին դիմում, և այդ դիմումը չներկայացնելը պայմանավորված չէ աշխատողիմինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդում գտնվելու կամ սույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ, 4-րդ կետերով սահմանված որևէ հանգամանքով, ապա տվյալ աշխատողին ամենամյա արձակուրդ տրամադրելու ժամանակահատվածը որոշում է գործատուն հաշվի առնելով սույն հոդվածի 4-րդ, 6-րդ, 8-րդ մասերով սահմանված պահանջները, իսկ ամենամյա արձակուրդը կամ դրա մի մասը տրամադրելու մասին գործատուի անհատական իրավական ակտն ընդունվում է առանց աշխատողի` ամենամյա արձակուրդ տրամադրելու մասին դիմումի առկայության:

Last edited 4 ամիս առաջ by Մարի
Tigran

պարտադիր չէ, սակայան եթե 164 հոդվածի 10-րդ մասի հանգամանքները չկան ,ապա մինչև տարեվերջ տրամադրեք,

Լիլիա

Շնորհակալություն շատ, իսկ կասեք նաև եթե մինչև 01.06.2024-ին, երբ ավարտվել է տվյալ աշխատողի աշխատանքային տարին և չի տրամադրվել մնացած 10 օր արձակուրդը, ապա պետք է աշխատողը արձակուրդը տեխափոխելու մասին դիմում գրի՞

Tigran

պետք չի 

Մարիաննա

Բարև Ձեզ: Պարտադիր կլինի 2,5 տարի հետո, հակառակ դեպքում՝
«…սահմանված ժամկետում աշխատողին ամենամյա արձակուրդը կամ ամենամյա արձակուրդի տեղափոխված մասը չտրամադրելու դեպքում գործատուն պարտավոր է այդ ժամկետից հետո կետանցված յուրաքանչյուր օրվա համար աշխատողին վճարել տուժանք՝ աշխատողի միջին ամսական աշխատավարձի 0,15 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան միջին ամսական աշխատավարձը…»:
Որպեսզի նման կուտակումներ չլինեն, կազմեք արձակուրդների ժամանակացույց, որպեսզի աշխատողները ամեն տարի օգտագործեն իրենց ամենամյա արձակուրդները: