Արձակուրդի տրամադրման կարգը

Արմինե.

Բարև Ձեզ: Կխնդրեմ հուշել՝ արդյո՞ք կարելի է աշխատակցին արձակուրդ տրամադրել մինչև 6 ամիս լրանալը: Եթե աշխատակիցը աշխատել է 2 ամիս, կարո՞ղ է արդյոք 10 օր արձակուրդ վերցնել:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Որպես կանոն՝ ոչ, չի կարող։ ԱՕ Հոդված 164.Ամենամյա արձակուրդ տրամադրելու կարգը 1. Յուրաքանչյուր աշխատանքային տարվա համար ամենամյա արձակուրդը տրամադրվում է տվյալ աշխատանքային տարում: Աշխատանքային տարին օրացուցային օրերով հաշվարկվող ժամանակահատված է, որն սկսվում է աշխատողի հետ աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով նախատեսված օրն աշխատանքի անցնելու օրվանից և ավարտվում է հաջորդ օրացուցային տարվա համապատասխան ամսին և ամսաթվին:
2. Աշխատանքի առաջին տարվա համար ամենամյա արձակուրդը, որպես կանոն, տրամադրվում է տվյալ կազմակերպությունում անընդհատ աշխատանքի վեց ամիսը լրանալուց հետո, բացառությամբ համատեղությամբ աշխատողների: Երկրորդ և յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային տարվա համար ամենամյա արձակուրդը տրամադրվում է աշխատանքային տարվա ցանկացած ժամանակ ամենամյա արձակուրդի տրամադրման հերթականությանը համապատասխան: Հերթականության կարգը սահմանվում է կոլեկտիվ պայմանագրով, իսկ նման պայմանագրի բացակայության դեպքում կողմերի համաձայնությամբ:
3. Մինչև անընդմեջ աշխատանքի վեց ամիսը լրանալը աշխատողի խնդրանքով ամենամյա արձակուրդ տրամադրվում է`
1) կանանց հղիության ու ծննդաբերության արձակուրդից առաջ կամ հետո.
2) կոլեկտիվ պայմանագրով նախատեսված այլ դեպքերում:

Մարիաննա

Բարև Ձեզ։ Աշխատանքի առաջին տարվա համար ամենամյա արձակուրդը, որպես կանոն, տրամադրվում է տվյալ կազմակերպությունում անընդհատ աշխատանքի վեց ամիսը լրանալուց հետո, բացառությամբ համատեղությամբ աշխատողների։
Մինչև անընդմեջ աշխատանքի վեց ամիսը լրանալը աշխատողի խնդրանքով ամենամյա արձակուրդ տրամադրվում է՝
1) կանանց հղիության ու ծննդաբերության արձակուրդից առաջ կամ հետո.
2) կոլեկտիվ պայմանագրով նախատեսված այլ դեպքերում:
2 ամսում հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում աշխատողը կուտակում է 3 օր, իսկ վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝ 4 օր արձակուրդ։ Տնօրինության համաձայնությամբ կարող է տրամադրվել, բայց չի հասնում այդքան օր արձակուրդ։

Ռուզաննա

Նայեք Աշխատանքային Օրենսգրքի 164 հոդվածի 2_րդ և 3_րդ կետերը.《2. Աշխատանքի առաջին տարվա համար ամենամյա արձակուրդը, որպես կանոն, տրամադրվում է տվյալ կազմակերպությունում անընդհատ աշխատանքի վեց ամիսը լրանալուց հետո, բացառությամբ համատեղությամբ աշխատողների:

3. Մինչև անընդմեջ աշխատանքի վեց ամիսը լրանալը աշխատողի խնդրանքով ամենամյա արձակուրդ տրամադրվում է`

1) կանանց հղիության ու ծննդաբերության արձակուրդից առաջ կամ հետո.

2) կոլեկտիվ պայմանագրով նախատեսված այլ դեպքերում:》

Tigran

Կարծում եմ՝ կողմերի համաձայնությամբ 5 օրը նորմալ կլինի, եթե խիստ անհրաժեշտ է, ապա չվճարվող արձակուրդ թող վերցնի:

Արա

Չվճարվող արձակուրդ կարող է գնալ, իսկ ամենամյա արձակուրդ կարող է տրվել միայն ծանր հղիներին, անչափահասներին ու որոշակի ռիսկային խմբում գտնվող աշխատողներին:

Հերմինե

Աշխատանքի առաջին տարվա համար ամենամյա արձակուրդը, որպես կանոն, տրամադրվում է տվյալ կազմակերպությունում անընդհատ աշխատանքի վեց ամիսը լրանալուց հետո: Երկրորդ և յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային տարվա համար ամենամյա արձակուրդը տրամադրվում է աշխատանքային տարվա ցանկացած ժամանակ ամենամյա արձակուրդի տրամադրման հերթականությանը համապատասխան: Հերթականության կարգը սահմանվում է կոլեկտիվ պայմանագրով, իսկ նման պայմանագրի բացակայության դեպքում կողմերի համաձայնությամբ: 3. Մինչև անընդմեջ աշխատանքի վեց ամիսը լրանալը աշխատողի խնդրանքով ամենամյա արձակուրդ տրամադրվում է` 1) կանանց հղիության ու ծննդաբերության արձակուրդից առաջ կամ հետո. 2) կոլեկտիվ պայմանագրով նախատեսված այլ դեպքերում: