Սարգիս.
Բարև Ձեզ: Հարցս վերաբերում է պահակի արձակուրդայինի օրերին: 20 աշխատանքային օր հասնում է, բայց եթե նրա աշխատանքային գրաֆիկը՝ մեկ օր աշխատանքային է, մեկ օր հանգիստ, ապա այս ամսվա ընթացքում նա ունենում է 15 աշխատանքային օրեր, ստացվում է արձակուրդայինի ժամանակահատվածը կլինի ապրիլի 1-ից մինչև մայիսի 9-ը՞: Այսինքն՝ հաշվի է առնվու՞մ միայն իր աշխատանքային օրերը: Շնորհակալություն:
Արձակուրդը տրամադրվում է աշխատանքային օրերով:
Ամենամյա արձակուրդը տրամադրվում է աշխատանքային օրերով՝ անկախ այն հանգամանքից, թե ինչ գրաֆիկով է աշխատում։ Արձակուրդ տրամադրվում է ոչ թե գրաֆիկի աշխատանքային օրերով, այլ աշխատանքային։
Այո, աշխատանքային օրերով պետք է հաշվարկվի:
Սարգիս, պատկերացրեք աշխատողը աշխատում է շաբաթը 1 օր, այդ դեպքում ինչպե՞ս էիք տալու նրա արձակուրդը։ Պետք է հաշվարկեք 20 անընդմեջ աշխատանքային օր արձակուրդ։ Հիշեք նաև, որ պահակին փոխարինող պետք է ունենաք: