Մարինե.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Եթե երեխայի խնամքի արձակուրդում գտնվող բաժնի պետին փոխարինող գլխավոր մասնագետին ուղարկում են ամենամյա աշխատանքային արձակուրդ: Խնդրում եմ ասեք՝ հրամանը ո՞նց ձևակերպեմ, որ լինի ճիշտ՝ գլխավոր մասնագետին, թե՞ բաժնի պետի պաշտոնակատարին տրամադրել ամենամյա արձակուրդ, քանի որ բաժնի պետի պարտականությունները կատարում է գլխավոր մասնագետը: Կանխավ շնորհակալություն:
Գրեք այն հաստիքով ինչով որ գրանցել եք։
Ճիշտը՝ գլխավոր մասնագետին, պարտականությունների կատարումը հաստիքի փոփոխության չի հանգեցնում։
Շնորհակալություն
Հրամանը ձևակերպեք հիմնական՝գլխավոր մասնագետի հաստիքով:
Ինչ հաստիքով որ գրանցել եք։