Արձակուրդի կուտակում

Էլինա.

Բարև Ձեզ։ Եթե չեմ սխալվում չվճարվող արձակուրդի ժամանակ աշխատողը վճարովի արձակուրդ չի կուտակում։ Իսկ եթե մարդը ամսվա ընթացքում վերցրել է 1 կամ 2 օր չվճարվող արձայուրդ, այդ դեպքում ինչպե՞ս է կուտակվում վճարողի արձակուրդը։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Համամասնորեն, եթե 1 ամսվա չվճարվող արձակուրդի դեպքում չի կուտակում 1,67 օր, կամ 2 օր, ապա 1 օր չվճարվող արձակուրդի դեպքում չի կուտակի , օրինակ 0,06 օր, բայց չեմ կարծում , որ այդ թիվը հաշվի առնվում է արձակուրդային օրերի քանակի հաշվարկման ժամանակ։

Tigran

Չվճարվող արձակուրդի օրերը աշխատանքային ստաժում հաշվարկվում են,ԱՕ հ.165,

Ալլա

Հոդված 165.

Ամենամյա արձակուրդի համար անհրաժեշտ աշխատանքային ստաժը Աշխատանքային տարում, որի համար տրամադրվում է ամենամյա արձակուրդ, ներառվում են1) փաստացի աշխատած ժամանակահատվածը.
2) այն ժամանակահատվածը, որի ընթացքում, օրենսդրությանը համապատասխան, պահպանվում են աշխատողի աշխատատեղը (պաշտոնը) և աշխատավարձը
ամբողջությամբ կամ մասամբ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածով սահմանված կարգով կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող՝ հանրային ծառայության մեջ գտնվող անձին հատուցում վճարելու այն ժամանակահատվածների, երբ քրեական գործի ավարտի դեպքում կայացվել է մեղադրական դատավճիռ, կամ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացնող հիմքով.
3) աշխատողի ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածը.
4) վճարովի ամենամյա արձակուրդի ժամանակահատվածը.
5) հարկադիր պարապուրդում աշխատողի գտնվելու ժամանակահատվածը` նախկին աշխատանքին վերադառնալու դեպքում.
6) օրինական գործադուլի ժամանակահատվածը.
6.1) վարժական հավաքների մասնակցելու, զորահավաքային զինվորական ծառայություն իրականացնելու կամ որպես զինվորական ծառայության մեջ չգտնվող անձ (կամավորական)՝ կամավորական հիմունքներով Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կամ պաշտպանության ոլորտում պետական լիազոր մարմնի հետ ռազմական փոխօգնության պայմանագրերի հիման վրա այլ երկրների պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու ժամանակահատվածը.
7) օրենսդրությամբ սահմանված այլ ժամանակահատվածներ: