Անի.
Հարգելի հաշվապահներ, ամենամյա արձակուրդի ժամանակ աշխատողը արձակուրդի օր կուտակու՞մ է:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Անի.
Հարգելի հաշվապահներ, ամենամյա արձակուրդի ժամանակ աշխատողը արձակուրդի օր կուտակու՞մ է:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
ԱՕ Հոդված 165.Ամենամյա արձակուրդի համար անհրաժեշտ աշխատանքային ստաժը
Աշխատանքային տարում, որի համար տրամադրվում է ամենամյա արձակուրդ, ներառվում են`
1) փաստացի աշխատած ժամանակահատվածը.
2) այն ժամանակահատվածը, որի ընթացքում, օրենսդրությանը համապատասխան, պահպանվում են աշխատողի աշխատատեղը (պաշտոնը) և աշխատավարձը` ամբողջությամբ կամ մասամբ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածով սահմանված կարգով կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող՝ հանրային ծառայության մեջ գտնվող անձին հատուցում վճարելու այն ժամանակահատվածների, երբ քրեական գործի ավարտի դեպքում կայացվել է մեղադրական դատավճիռ, կամ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացնող հիմքով.
3) աշխատողի ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածը.
4) վճարովի ամենամյա արձակուրդի ժամանակահատվածը.
5) հարկադիր պարապուրդում աշխատողի գտնվելու ժամանակահատվածը` նախկին աշխատանքին վերադառնալու դեպքում.
6) օրինական գործադուլի ժամանակահատվածը.
6.1) վարժական հավաքների մասնակցելու, զորահավաքային զինվորական ծառայություն իրականացնելու կամ որպես զինվորական ծառայության մեջ չգտնվող անձ (կամավորական)՝ կամավորական հիմունքներով Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կամ պաշտպանության ոլորտում պետական լիազոր մարմնի հետ ռազմական փոխօգնության պայմանագրերի հիման վրա այլ երկրների պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու ժամանակահատվածը.
7) օրենսդրությամբ սահմանված այլ ժամանակահատվածներ:
Այո, կուտակում է:
Աշխատանքային տարում, որի համար տրամադրվում է ամենամյա արձակուրդ, ներառվում է նաև վճարովի ամենամյա արձակուրդի ժամանակահատվածը։ Այո, կուտակվում է։
Մարիաննա ջան աշխատակիցս նոյեմբերի 13-ին ֆիզի փոխարեն ընդունվել է հուլիսի 3-ին տվել եմ 26օր արձակուրդ/42օրից/այժմ օգոսոսի 6-ից աշխատանքի է և 31-ին ազատվում է հիմա 22 աշխատաբքային օր օգոստոսն է հուլիսի 3-ից օգոստոսի 5 ներառյալ արձակուրդում է եղել, վերջնահաշվարկը ինչպե՞ս անեմ:
Աշխատակիցը ունի կուտակված վերջնահաշվարկի 32 օր, որից 26-ը դուք արդեն վճարել եք, մնում է վճարեք 6 օրվա գումարը օգոստոսի 31-ի դրությամբ: Պարզապես միջինի հաշվարկման ժամանակ հուլիս, օգոստոս և նոյեմբեր ամիսները չեք ընդգրկում: