Բարև Ձեզ։ Խնդրում եմ ասեք՝ արձակուրդի դիմումը գրվում է արձակուրդ գնալուց մեկ ամիս առա՞ջ, իսկ հրամանը` 5 օր շու՞տ։ Շնորհակալ եմ։ Կիսվել՝ Նման նյութեր՝ Կարո՞ղ է գործատուն մերժել արձակուրդի դիմում Արձակուրդի դիմում Ո՞վ է ստորագրելու արձակուրդի դիմումը Աշխատակիցը արձակուրդի դիմում է ներկայացրել և գնացել արձակուրդ Արձակուրդի վերաբերյալ
Կարող եք նաև ունենալ արձակուրդի գրաֆիկ ըստ աշխատողների ցուցակի, այդ դեպքում դիմում պետք չի։
Դիմումը կարող եք գրել ցանկացած օր, նույնիսկ մեկ օր առաջ, իսկ հրամանը պետք է տրվի դիմումի օրը, կարող եք առաջնորդվել ԱՕ 169 հոդված. կետ2-ով
Դիմումը ցանկալի է որ գրվի 5 օր առաջ նորմալ դեպքում, իսկ հրամանը գոնե 3 օր առաջ։
Եվ դիմումը և արձակուրդի հրամանը կարող են ունենալ նույն ամսաթիվը՝ ամենաուշը արձակուրդից մեկ օր առաջ: Կարև որը ղեկավարության հետ համաձայնեցվածությունն է:
Դիմումն էլ հրամանն էլ կարող եք տալ նույն օրով, առնվազն մեկ օր առաջ։