Անի.
Հարգելի հաշվապահներ, արձակուրդը, եթե երկու ամսվա մեջ է՝ հաշվետվությունը պետք է հանձնե՞լ ըստ ամիսների առանձին:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Անի.
Հարգելի հաշվապահներ, արձակուրդը, եթե երկու ամսվա մեջ է՝ հաշվետվությունը պետք է հանձնե՞լ ըստ ամիսների առանձին:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Գործում է հաշվեգրման մեթոդը ըստ ամիսների, ամեն ամսվանը բաժին ընկած գումարը ցույց է տրվում այդ ամսվա հաշվարկի մեջ։
Այո, ճիշտ եք՝ հաշվետվությունը պետք է հանձնել ըստ ամիսների առանձին:
Այո
Օգոստոսից սեպտեմբեր ժամանակահատվածի հաշվով ներկայացնելու եք օգոստոսի հաշվարկով:
Ինչպե՞ս է հիմա ճիշտ, ըստ ամիսների, թե՞ ընդհանուր։ Կարծիքները տարբեր էին։
ՃԻՇՏԸ միակն է. ըստ ամիսների:
Յուրաքանչյուր ամսվան բաժին ընկնող արձակուրդը արտացոլում եք այդ ամսվա մեջ, ըստ ամիսների։ Եթե աշխատում եք ծրագրով, ապա կտեսնեք, որ ծրագիրը նույնպես մասնատում է և եկամտային հարկը բեռնելուց ցույց է տալիս միայն այդ ամսվան բաժին ընկնող մասը։
Ես ինքս չեմ կիսում առանձին ամիսների, քանի որ նախ գլխավոր հաշվապան է այդպես ասել, բացի դա այդ գումարը տվյալ աշխատողի տվյալ ամսվա եկամուտն է, ու աստված չանի ես կիսեմ արձակուրդային գումարը և հանկարծ մի այնպիսի դեպք պատահի, որ աշխատողը չներկայանա, դրա համար այլ խնդիրներից խուսափելու համար նախընտրում եմ ես ուղղարկել տվյալ ամսում, այնպես ինչպես աշխատողն է ստացել: Դա իհարկե իմ աշխատելու ձևն է:
Օրենքում կարծում եմ պետք է հստակություն մտցվի այս հարցով, քանի որ ոչ մի տեղ չի նշվում արդյոք արձակուրդայինը աշխ. հավասարեցված եկամուտ է, և եթե ոչ, ապա կարծում եմ ճիշտը 142 հոդվածի 5) կետն է – դրամարկղային մեթոդով։
Արձակուրդայինը աշխ. հավասարեցված եկամուտ է:
Հարգելի հաշվապահներ, իսկ հարկային փոխանցումները կրկին ըստ ամիսների պե՞տք է կատարել:
Հարկային փոխանցումները լրիվ ինչ որ հաշվարկել եք պետք է աշխատավարձինը ու արձակուրդայինը իրար գումարեք ու վճարեք: