Արձակուրդային կամ/և վերջնահաշվարկ հաշվարկելիս

Մարինե.

Բարև ձեզ, հարգելիներս: Հարցս հետևյալն է, խնդրում եմ, մեկնաբանեք: Արդյո՞ք արձակուրդային կամ/և վերջնահաշվարկ հաշվարկելու ժամանակ, երբ աշխատողը աշխատում է կես դրույքով, միջին աշխատավարձը ստացվում է գործող նվազագույն աշխատավարձից քիչ, պետք է վերցնել նվազագույնի չափը: Ուսուցիչների դեպքում էլ հաշվարկի ժամանակ, եթե ստացվի նվազագույնից քիչ, օրենքի այդ կետը հաշվի առնելով, միջինը վերցնենք նվազագու՞յնը: Նախապես շնորհակալ եմ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Այո, այն դեպքում, եթե հաշվարկված միջին ամսական կամ միջին ժամային աշխատավարձերը համապատասխանաբար ցածր են տվյալ պահին գործող նվազագույն ամսական աշխատավարձից կամ ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափից, ապա միջին ամսական կամ միջին ժամային աշխատավարձերի փոխարեն համապատասխանաբար հիմք է ընդունվում տվյալ պահին գործող նվազագույն ամսական աշխատավարձը կամ ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափը:

Tigran

Այո, պետք է վերցնեք որպես միջին նվազագույն աշխատավարձի չափը:

Անահիտ

Կես դրույքով աշխատանքի դեպքում, եթե միջին աշխատավարձը ցածր է ստացվում գործող օրենքով նվազագույնի կեսից քիչ (34 000 դրամից քիչ՝ մաքուրը), ապա պետք է վերցնել 34 000 դրամը (մաքուրը):

Լիլիթ

Այո, վերցնում եք նվազագույն աշխատավարձը։ Օրենքը աշխատողներին չի տարանջատում։

Էլինա

Բարև ձեզ: Ուսուցիչների դեպքում նվազագույնի շեմ չկա, քանի որ ուսուցիչը օրինակ աշխատում է շաբաթական 6 ժամ, իր աշխատավարձը հաշվարկվում է արդեն բարձր դրույքաչափով, օր. 126500:22*6=34500 և հետևաբար միջինը վերցնում ենք այդ թիվը և 35 օր արձակուրդ ենք հաշվարկում: