Գագիկ.
Բարև ձեզ: Կասե՞ք՝ եթե աշխատողը արձակուրդ է գնում հունիսի 1-ից, արձակուրդայինը վճարվել է մայիսի 27-ին, եկամտային հարկի հաշվետվությունը ներկայացնելիս արձակուրդայինի գումարը մայիսի եկամուտների մեջ ներառե՞մ:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Գագիկ.
Բարև ձեզ: Կասե՞ք՝ եթե աշխատողը արձակուրդ է գնում հունիսի 1-ից, արձակուրդայինը վճարվել է մայիսի 27-ին, եկամտային հարկի հաշվետվությունը ներկայացնելիս արձակուրդայինի գումարը մայիսի եկամուտների մեջ ներառե՞մ:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Հունիս ամսվա հաշվետվության մեջ է ներառվում, քանի որ գնում է արձակուրդ հունիս ամսին, կարող է նաև հուլիսի մեջ էլ ներառվի, եթե արձակուրդը երկարացված է լինում (օրինակ՝ վնասակար բաժինների աշխատակիցների համար):
Բարև ձեզ: Այո, արձակուրդային գումարը պետք է ներառել այն ամսվա եկամտային հարկի հաշվետվության մեջ, որ ամսում որ այդ գումարը հաշվարկվել է: Այսինքն՝ մայիս ամսվա հաշվետվության մեջ:
Այո, մայիս ամսվա հաշվետվությամբ, քանի որ եկամտային հարկով հարկման օբյեկտի հաշվառումն իրականացվում է (հարկի հաշվարկը կատարվում է)՝ հաշվարկման ենթակա աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների, հաշվառման հաշվեգրման մեթոդով:
Ըստ ՀՕ Հոդված 142. Եկամտային հարկով հարկման օբյեկտի հաշվառման մեթոդները
1. Սույն բաժնի կիրառության իմաստով՝ եկամտային հարկով հարկման օբյեկտի հաշվառումն իրականացվում է (հարկի հաշվարկը կատարվում է)՝
1) հաշվարկման ենթակա աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով՝ հաշվառման հաշվեգրման մեթոդով.
Այսինքն՝ քանի որ արձակուրդայինը վերաբերվում է հունիս ամսվան, ապա այն պետք է ներկայացվի հունիս ամսվա հաշվարկի մեջ։
Եթե արձակուրդայինը վերաբերում է հունիս ամսվան, ապա այն պետք է ներկայացվի հուլիս ամսվա հաշվարկի մեջ։