Անահիտ․
Բարև Ձեզ: Աշխատակիցը հերթափոխով աշխատող է, վերջին հերթապահությունը եղել է ապրիլի 28-ին, մայիսի 2-ից գտնվել է ամենամյա արձակուրդում, մայիսի 30-ին արձակուրդն ավարտվել է, մայիսի 31-ին գրաֆիկով սահմանված է եղել, որ հերթապահի այլ աշխատակից: Արդյո՞ք պետք է վճարել մայիսի 31-ի համար արձակուրդից վերադարձած աշխատակցին, քանի որ 21 աշխատանքային օրից միայն 20 օրն է վճարվել արձակուրդային:
Պետք չէ վճարել մայիսի 31-ի համար արձակուրդից վերադարձած աշխատակցին: ինչ է նշանակում, քանի որ 21 աշխատանքային օրից միայն 20 օրն է վճարվել արձակուրդային, իսկ քանի օր է այդ մարդուն արձակուրդ հասնում ըստ այդ աշխատատեղի:
Եթե հաստիքով է աշխատավարձը և 5 օրյա աշխատանքային գրաֆիկով եք աշխատում, ապա պետք է վճարեք, քանի որ մայիսը ունի 21 աշխատանքային օր, իսկ աշխատողին վճարել եք 20 օր արձակուրդային։
Չաշխատած օրերի համար չի վճարվում։