Արձակուրդայինի հետ կապված

Լիլիթ.

Բարև Ձեզ, սիրելի հաշվապահներ: Եթե աշխատակիցը գտնվել է երեխայի խնամքի արձակուրդում և աշխատանքի է վերադարձել 2020թ.-ի դեկտեմբերին ու հոկտեմբերից պետք է արձակուրդ գնա, օրերի հաշվարկի մեջ 2020թ.-ի դեկտեմբերը մտցնե՞մ, թե՞ ոչ (25 օր է հասանելիք արձակուրդը, 12=2.08*10 ամիս, դեկտեմբերը ներառյալ = 20.8 օ՞ր է հասնում արձակուրդ):
Եվ մեկ հարց էլ. եթե տվյալ աշխատակցից ԴԱՀԿ պահում ենք անում, արձակուրդի գումարի (հարկերը ներառյալ) 30 %-ը հաշվել ու փոխանցե՞լ ԴԱՀԿ-ի հաշվեհամարին:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Այո, դեկտեմբերը պետք է հաշվի առնել, արձակուրդի ընտրության ժամկետի իրավունք ունի: Աշխատակցից ԴԱՀԿ պահումները պետք է հաշվել պահումներից հետո մնացող գումարից, այս մասին 3 օր առաջ պատասխան գրել ենք, նայեք:

Անահիտ

Եթե դեկտեմբերի 1-ից է վերադարձել, ապա միջին աշխատավարձի հաշվարկման մեջ ընդգրկել դեկտեմբերը, իսկ արձակուրդից կարող է օգտվել լրիվ օրերի քանակով՝ 25 օր, կամ ըստ ձեր հաշվարկի՝ 21օր:

Արձակուրդայինը դա նույն աշխատավարձն է, ինչպես աշխատավարձից եք ԴԱՀԿ-ին փոխանցում արել, նույն ձև էլ՝ արձակուրդայինից կատարեք:

Մարիաննա

Բարև Ձեզ, Լիլիթ։ Եթե աշխատակիցը վերադարձել է աշխատանքի, օրինակ, դեկտեմբերի 10-ից, ապա արձակուրդը հաշվարկեք այսպես՝ 10.12.20-10.01.21թթ.՝ մեկ ամիս, 10.01.21-10.02.21թթ.՝ երկու ամիս, և այլն։ Բայց կարող եք հանգիստ տրամադրել իր ամենամյա արձակուրդը, քանի որ նա արձակուրդի օրեր է կուտակել նաև հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածում, հաշվի առեք նաև մինչև ֆիզ. գնալը նրա կուտակած արձակուրդը, եթե չի օգտագործել։
Այո, արձակուրդային վճարից նույնպես գանձվում է ԴԱՀԿ, բայց 30 %-ը հաշվարկեք վճարման ենթակա (մաքուր) գումարից։

Արա

Առաջին հարցին պատասխանեմ, որ քանի որ դեկտեմբեր ամսին նա աշխատել է՝ այն ներառվում է։ Երկրորդ հարցին պատասխանեմ, որ արձակուրդը համարվում է աշխատավարձին հավասարեցված եկամուտ, ուստի 30 տոկոսը պիտի պահվի ու փոխանցվի ԴԱՀԿ: