Էդգար. Բարև ձեզ: Խնդրեմ պատասխանեք. միկրոձեռնարկատիրության տնօրենը արձակուրդային վճարու՞մ է, եթե այո, ապա ինչքա՞ն, եթե աշխատողները ստացել են ամսական 66 840 դրամ (մաքուր աշխատավարձ): Կիսվել՝ Նման նյութեր՝ Արձակուրդայինի հաշվարկ Որքան կկազմի արձակուրդայինի գումարը Արձակուրդայինի հաշվարկ Արձակուրդայինի հաշվարկ Հղիության և ծննդաբերության նպաստի հետ կապված
Ամեն դեպքում չպետք է ստանային ամսական 66 840 դրամ (մաքուր աշխատավարձ), այլ 68000: Արձակուրդային վճարվում է, միկրոն կապ չունի:
Կարդացեք Աշխատանքային օրենսգրքի գլուխ 18-ը՝ Հանգստի ժամանակը։
Նվազագույն աշխատավարձի չափը պետք է լինի 68000 դրամ, այո, յուրաքանչյուր աշխատողին արձակուրդային հասնում է: ԱՕ Հոդված. 158
Այո, նվազագույն աշխատավարձը այս պահին 68 000 դրամ է պահումները հանած, տնօրենը ստանում է արձակուրդային ընդհանուր կարգով:
Անկախ հարկատեսակից յուրաքանչյուր վարձու աշխատող իրավունք ունի արձակուրդի։ Իսկ նվազագույն աշխատավարձը ճշտեք։