Արձակուրդայինի հաշվարկ

Հասմիկ.

Բարև ձեզ։ Ուսուցիչներին ինչպե՞ս է տրվում արձակուրդ, և ինչպե՞ս հաշվարկել, եթե ուսուցիչը աշխատել է մարտից։ Իսկ վերջնահաշվարկ ինչպե՞ս կատարել, եթե աշխատանքից դուրս է եկել հունվարին:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Կհստակեցնեք ձեր հարցերը:

Հասմիկ

Ուսուցիչն սկսել է աշխատել 12.03.2021ից աշխատանքից դուրս է եկել 20.01.2022ին։ Հուլիս ամսին ուսուցչական կոլեկտիվի հետ միասին նրան վճարվել է ամենամյա երկարացված արձակուրդ` 35օր։ Վերջնահաշվարկը ինչպե՞ս ճիշտ կատարել։

Tigran

Փաստորեն հետ պահում պետք է կատարեք, քանի որ 9 ամսվա հաշվով հասնում է 25.25 օր, այսինքն 10 օրվա գումար պետք է հետ պահվի, քանի որ 1 տարի չի լրացել: Պետք է հուլիսին գնար 20 օր արձակուրդ, քանի որ 6 ամիս էլ լրացած չի եղել:

Tigran

9 ամսվա հաշվով հասնում է 26.25 օր, այսինքն՝ 9 օրվա գումար պետք է հետ պահվի, 

Հասմիկ

Լավ շնորհակալություն։ Իսկ հղում կարո՞ղ եք տալ։

Tigran

Այո, ԱՕ հ.162.163.164, 162 հոդվածի հիման վրա կարող էիք տալ 10+15 օրերի չափով հուլիսին, մինչև որ լրանար 1 տարին, ու հետ պահման խնդիր չէր լինի,իսկ ելնելով 164-ի այս մասից 6. Ուսումնական հաստատությունների մանկավարժներին աշխատանքային առաջին տարում ամենամյա արձակուրդը տրամադրվում է սովորողների և ուսանողների ամառային արձակուրդի ժամանակ` անկախ այն հանգամանքից, թե երբ են այդ մանկավարժներն սկսել իրենց աշխատանքը: Պետք չէր տալ 35 օր,այլ կարող էր տրամադրվել 20 կամ 25 օր: Այս մասը չի պատասխանում ձեր հարցին թե առաջին տարվա հաշվով ոնց վարվել, այդ հարցի պատասխանը 162 ու 163-ի մեջ է: Երևի համաձայն եք գրածի հետ: