Արձակուրդայինի հաշվարկ

Սոֆյա.

Հարգելի հաշվապահներ, ասացեք խնդրեմ` եթե աշխատակիցը ընդունվել է աշխատանքի 6 օրյա, այնուհետև կատարվել է փոփոխությու` կապված աշխատավարձի բարձրացման և օրերի հետ, դարձել է 5 օրյա, ինչպե՞ս պետք է հաշվարկել արձակուրդայինը: Աշխատանքի սկիզբը 01.07.20թ. – 6օրյա, 01.09.2021թ-ից փոփոխությունը 5 օրյա:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Հերմինե

Հուլիսից սեպտեմբեր հաշվում եք 6 օրյայի գործակիցով, նրանից հետո 5 օրյայի, այսինքն` 2 ամիսը – 2*2 =4 և նրանից հետո գործակիցը փոխվում է 1,67, որով և պետք է բազմապատկեք:

Ալլա

Համապատասխանաբար պետք է հաշվեք, հուլիսից մինչև սեպտեմբերի 1-ը միջինը վերցրեք 6-օրյա շաբաթվա հաշվարկով և հաշվեք հասանելիք արձակուրդային օրերի քանակը, իսկ սեպտեմբերից սկսած 5-օրյա շաբաթվա հաշվարկով և հասանելիք արձակուրդային օրերի քանակով։

Tigran

Կարծում եմ պետք չի տարանջատել թե որ ժամանակահատվածը ինչ գրաֆիկով է աշխատել ու վարձատրվել, այլ հաշվարկել վերջին աշխատանքի պայմաններից ելնելով: Քանի որ նման դեպքի համար օրենսդրական կարգավորում չկա:

Մարիաննա

01.07.20թ. – 31.08.21թ. հաշվարկեք վեցօրյա գրաֆիկին համապատասխան, այնուհետև՝ հնգօրյա, ի վերջո նա մեկ տարուց ավել աշխատել է վեցօրյա գրաֆիկով և կուտակել է արձակուրդ այդ գրաֆիկով։

Հերմինե

Եթե 2020թ. համար ուղարկեք արձակուրդ, ապա արձակուրդը 2020-2021թթ. համար կհաշվարկեք 24 աշխատանքայինի համար, 2021-ից հետո ձևակերպելու ժամանակ հաշվի կառնեք 5 օրյայի գործակիցը: