Արձակուրդայինի հաշվարկ

Արթուր.

Խնդրում եմ հուշեք, եթե աշխատողը 2010թ. մայիսի 26-ին արձակուրդ է գնում, ամսական աշխատավարձը 80 000 դրամ է, ապա 80 000 / 31 մայիսի օրեր * 26՞, թե՞ 80 000/:
31-շաբաթ, կիրակի, տոն օրերը * 26 – շաբաթ, կիրակի, տոն օրերը, և եթե դժվար չէ գրեք՝ ճիշտ հաշվարկը, որովհետև ես հանդիպել եմ երկու դեպքն էլ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Նաիրա

Նախ առաջին հերթին հաշվեք մինչև 26-ի աշխատած օրերի աշխատավարձը,եթե 80.000 դրամ է ամսական աշխատավարձը բաժանեք մայիս ամսվա ընդհանուր աշխատանքային օրերի վրա,որն էլ բազմապատկեք մինչև 26-ը աշխատած աշխատանքային օրերի թվով,օրինակ 80.000/20*17=68000:Իսկ հետո որոշեք 12 ամսվա միջին աշխատավարձը,որն էլ բաժանեք 30,4-ի բազմապատկեք 28-ով(արձակուրդային օրերի թվով):Մայիսի մինչև 26-ի աշխատավարձը և արձակուրդային աշխատավարձը միասին վճարում եք աշխատողին արձակուրդ գնալուց 3 օր առաջ:

Սուսաննա

Հաշվեք օրացույցային օրերով՝31 ,30 ։ Տոն օրերը հաշվի չառնեք, դրանք չեն վարձատրվում և չեն մտնում արձակուրդի մեջ։

Ելենա

Համաձայն եմ Սուսաննաի հետ: Բաժանեք ամսվա օրերի թվին եւ բազմապատկեք աշխատած օրերի թվով: Ոչ աշխ. օրերը պետականորեն ընդունված են եւ վարձատրվում են: 80000/31*26 սա ճիշտ տարբերակն է:

Ռաֆիկ

Հարգելի Արթուր
Մայիսի 1-25-ի օրական աշխատավարձի հաշվարկի կանոն օրենսդրությամբ չի սահմանված։
Ճիշտ է Նաիրայի մոտեցումը, քանի որ հաշվարկի արդյունքում ստացվում է փաստացի աշխատավարձ փաստացի աշխատած օրերի համար։ Իսկ արձակուրդի համար վճարվող աշխատավարձը պետք է հաշվարկել միջին աշխատավարձով, ուղղակի այստեղ պետք է ի նկատի ունենալ, որ եկամտահարկի և սոցվճարների հաշվարկի համար անհրաժեշտ է մայիսի 26-31-ի արձակուրդայինը միացնել մայիսի 1-25-ի աշխատավարձին և այդ գումարից կատարել հաշվարկները։

Սուսաննա

Տոն օրերը աշխատանքի վարձատրության մեջ մտնում է, բայց չի մտնում արձակուրդայինի մեջ։