Աննա.
Բարև Ձեզ: Ես էսպիսի մի հարց ունեմ: Ես 4 օրացույցային օր արձակուրդ եմ գնացել ու ինձ էս տարվա մեջ մնացել է 28 օր, որը ես գնալու եմ օգոստոսին, ինձ կասեք ոնց է հաշվարկվում այդ արձակուրդայինը, վերջին 12 ամիսների միջինով? բայց ես վերջին 6 ամիսների 2 ամսիսներին չեմ ստացել լրիվ աշխատավարձ, դե մի անգամ արձակուդ մի անգամ ել 3 օր անաշխատունակություն: Այդ ամիսները հաշվարկվում են միջինի համար թե ոչ?
Միջին ամսական աշխատավարձ հաշվարկելիս, ոչ լրիվ ամսվա փոխարեն վերցվում է վերջին լրիվ ամսվա չափը…
Համաձայն Աշխատանքային օրենսգրքի 195 հոդվածի 2-րդ կետի
‘Աշխատողի միջին ամսական աշխատավարձի չափը որոշվում է այդպիսի պահանջ առաջանալու ամսվան նախորդող վերջին տասներկու լրիվ ամիսների ընթացքում տվյալ գործատուի կողմից աշխատողին վճարված ամենամսյա աշխատավարձի (ներառյալ` լրավճարների, հավելավճարների և պարգևատրումների) ընդհանուր գումարը տասներկուսի բաժանելու միջոցով: Հաշվառման ենթակա տասներկու լրիվ ամիսներում չպետք է ներառվեն այն ժամանակահատվածները, որոնց ընթացքում աշխատողը գտնվել է ժամանակավոր անաշխատունակության մեջ, ամենամյա հերթական արձակուրդում, հղիության և ծննդաբերության, չվճարվող կամ երեխային խնամելու համար արձակուրդում: Եթե որևէ պատճառով տասներկու ամիսները լրիվ չեն ձևավորվում, ապա աշխատողի միջին աշխատավարձի չափը հաշվարկվում է հնարավոր մյուս բոլոր միմյանց նախորդող լրիվ ամիսների և դրանց համար աշխատողին վճարված աշխատավարձի (ներառյալ` լրավճարների, հավելավճարների և պարգևատրումների) ընդհանուր գումարը լրիվ ամիսների թվի վրա բաժանելու միջոցով: Եթե հաշվարկման ենթակա լրիվ ամիսները չեն ձևավորվում աշխատողի ժամանակավոր անաշխատունակության մեջ, վճարովի արձակուրդում, հղիության և ծննդաբերության արձակուրդում, չվճարվող կամ երեխային խնամելու համար արձակուրդում գտնվելու կամ այլ հարգելի պատճառով աշխատանքից բացակայելու պատճառով, ապա այդ ոչ լրիվ ամիսների փոխարեն հաշվարկման համար հիմք է ընդունվում վերջին մեկ լրիվ ամսվա աշխատավարձի դրույքաչափը:’
հետևում է, որ
1. լրիվ ամիսները ձևավորելու համար 12 ամսից ավել հետ գնալ պետք չէ:
2. եթե աշխատակիցը աշխատել է 12 ամիս և ավել, ապա, եթե այդ ամիսները լրիվ են (աշխատանքային բոլոր օրերին աշխատակիցը ներկա է եղել)` միջին աշխատավարձը հաշվարկվում է բաժանելով 12-ի:
3. եթե աշխատակիցը աշխատել է 12 ամսից քիչ (նոր է ընդունվել), ապա եթե այդ ամիսները լրիվ են (աշխատանքային բոլոր օրերին աշխատակիցը ներկա է եղել)` միջին աշխատավարձը հաշվարկվում է բոլոր լրիվ ամիսների թվի վրա բաժանելու միջոցով:
4. հարգելի բացակայության դեպքում ոչ լրիվ ամիսների համար հաշվարկի հիմքում ընդունել վերջին դրույքաչափը:
5. անհարգելի բացակայության դեպքում այդ ամիսները չեն մասնակցում հաշվարկում: