Inga.
Հաշվարկում եմ մի աշխատակցի արձակուրդային, որը նախորդ 12 ամիսների ընթացքում ստաբիլ ստացել է 95000 դրամ աշխատավարձ, արձակուրդ է գնում սեպտեմբեր ամիսը ամբողջությամբ, այսինք 21 աշխատանքային օր: Եվ ստանում եմ նույն 95000 (94983) դրամը: Սխալ ունե՞մ, թե ուղղակի անհիմն անհագնստանում եմ: Մերսի:
Հարգելի Ինգա,
Համաձայն աշխատանքային օրենսգրքի 159 րդ հոդվածի 5 օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում նվազագույն արձակորդի տևողությունը սահմանվում է 20օր, իսկ լրացուցիչ արձակուրդ կարող է տրվել հատուկ դեպքերում,որոնք շարադրված են 161-րդ հոդվածում: Նախքան պահումները` արձակուրդայինի գումարը Ձեր դեպքում կհաշվարկվի միջին ամսական (աշխատավարձ+այլ ԱՎՈՒՄ)/21 բազմապատկած նախատեսված արձակուրդի օրերի քանակի վրա: Եթե ենթադրենք, որ Ձեր միջին ամսեկան աշխատավարձը և այլ ԱՎՈՒՄ-րը կազմում են 95000, ապա նախքան պահումները` արձակուրդայինի գումարը կկազմի 95000/21*20= 90476, որից էլ պետք է կատարվեն համապատասխան պահումները` եկամտահարկ և սոց: Վերջնական վճարվելիք գումարը կկազմի 82 236 դրամ:
Լրացուցիչ հարցերի համար կարող եք զանգահարել 096 81 15 81
ԱՕ հոտված 159-ի 1-ին կետում նշվում է ամենամյա արձակուրդի նվազագույն չափը, իսկ արդեն կետ 3-ում նշվում է, որ այն կարող է սահմանվել ավելի երկար կամ կոլետիվ պայմանագրով, կամ էլ գործատուի իրավական ակտով… այսինք ես առանց 161 հոտվածի հիմնավորումների կարող եմ արձակուրդ տրամադրել, ոչ թե 20 աշխատանքային օր այլ, ասենք, 22, միայն պետք է համապատասխան հրաման կազմեմ…
Խնդրում եմ ուղղեք ինձ, եթե ես սխալվում եմ …:)
Նախօրոք շնորհակալություն: