Բարև ձեզ: Խնդրում եմ, օգնեք: 2020թ. մայիսին աշխատակիցը գնում է արձակուրդ: 2019թ. նա աշխատել է 0.75 դրույքով, իսկ 2020թ. հունվարից՝ 1 դրույքով: Արձակուրդայինի միջին ամսականը (որի մեջ ներառված են արձակուրդի պահանջ առաջանալու ամսվան նախորդող վերջին տասներկու ամիսների լրիվ աշխատավարձը, իսկ պարգևատրումները՝ 1/12 մասով) կազմել է այս պահին գործող նվազագույն աշխատավարձից ցածր: Արդյո՞ք պետք է հիմք ընդունել այս պահին գործող նվազագույն ամսական աշխատավարձը:
Այո, այն դեպքում, եթե սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական ցածր է տվյալ պահին գործող նվազագույն ամսական աշխատավարձից, ապա միջին ամսական աշխատավարձի փոխարեն հիմք է ընդունվում տվյալ պահին գործող նվազագույն ամսական աշխատավարձը:
Ձեր դեպքում պետք է վերցնել այդ պահին գործող նվազագույն ամսական աշխատավարձը։
Շնորհակալություն: Այսինքն՝ կարող եմ վստահ վերահաշվարկ անեմ և վճարեմ տարբերությունը: