Մանուշ.
Բարև Ձեզ, ես աշխատում եմ հաշվապահ Տեղական ինքնակառավարման մարմիններում, ունեմ աշխատող, որը ընդունվել է աշխատանքի 01.01.2010թ., ես ուզում եմ հաշվարկեմ արձակուրդային գումար այս աշխատողի համար, ուզում եմ իմանամ, նրան պետք է հաշվարկեմ 12 ամսվա համար, թե ոչ, եթե նա աշխատել է 10 ամիս: Եթե 10 ամիս պետք է հաշվեմ, ինչպե՞ս:
Կանխավ շնորհակալություն:
արձակուրդային հաշվելու համար հաշվի են առնվում աշխատավարձի բոլոր տեսակները` պարգևատրումները,հավելունմերը և այլն :
1. պետք է որոշել միջին ամսական աշխատավարձը
Ձեր դեպքուն (10 * աշխատավարձ) + պարգևատրումները,հավելունմեր = xxx
2.միջին օրական
Ձեր դեպքուն (xxx/30.4)= yyy
3.արձակուրթային
yyy * 28(արձակուրթի օրերի թիվը)= zzz
Նոյեմբեր ամիսը ունի 30 օր: 28 արձակուրթային, 2 աշխատանքային :Այսինքն պետք է նաև վճարես 2 օրվա աշխատավարձ, որը հավասար է `
(աշխատավարձ / 30 օր) * 2 օր = mmm
համախառն եկամուտը = mmm+zzz
Հարգելի Մարինե Ձեր այս պատասխանը միջին օրականի հաշվարկման մասով ճիշտ էր մինչև աշխատանքային օրենսգրքի վերջին փոփոխությունները/հօ 117-ն:
Խնդրում եմ նայել
1. Աշխ.օրենսգրքի հոդված 195.3 կետը, ըստ որի 5-օրյա աշխատանքային օրվա դեպքում միջին ամսականը բաժանվում է 21-ի,6-օրյաի դեպքում 25-ի:
2. Աշխ.օրենսգրքի հոդված 159.1 ,ըստ որի 5-օրյա աշխատանքային օրվա դեպքում նվազագույն արձակուրդը 20-աշխատանքային օր է, 6-օրյաի դեպքում 24-աշխատանքային օր է:
Նախ 28 օրացույցային օրը դառել է 20 աշխատանքային համաձայն նոր ԱՕ, արձակուրդայինի հաշվարկը կլինի այսպես, օրինակ ամսական դրույքաչափը կազմում է 100000 դրամ, երեք ամիս ստացել է պրեմիա 50000-ական դրամից, տաս ամսվա աշխատավարձը կլինի 1150000 դրամ, միջին ամսականը բաժանած 10-ի, այսինքն 115000դրամ, միջին օրականը բաժանած 21-ի ` 5476.19 դրամ: Եթե պլանավորում եք որ ինքը կաշխատի ևս առնվազն 2 ամիս, ապա կարող եք տալ մեկ տարվան համապատասխան արձակուրդ` 20 աշխ. օր: Արձակուրդայինը կկազմի 20*5476.19 դրամ ` 109524 դրամ, հետո նոր պահումները` սոցապ, եկամտահարկ…
Հարգելի Մանուշ եթե նոյեմբերի 1-ով եք ուղարկում արձակուրդ,ապա հկտեմբերի 29-ին վճարեք 10 ամսվա համար,բայց կարող եք 1 տարվա համար հաշվարկել խնդիր չի:Եթե համայնքային աշխատող է,ապա նրան 4 աշխատանքային օր լրացուցիչ արձակուրդ է հասնում,այսինքն 24 աշխատանքաին օր տարվա համար (20 ամենամյա նվազագույն + 4 լրացուցիչ արձակուրդ): 24/12*10=20 աշխ. օր արձակուրդ 10 ամսվա համար:10 ամսվա աշխատավարձը (պարգևատրումները նույնպես) գումարեք իրար բաժանեք 10-ի:Ստացված միջին աշխատավարձն էլ բաժանեք 21-ի բազմապատկեք 20-ով:Նոր ստացված արձակուրդայինի գումարից պահումներ կատարեք:
07.08.09թ. փոփոխությունների հետ կապված 28 օրը դարձել է 20 աշխատանքային , իսկ 30,4 ` 21, այսինքն միջին աշխատավարձը /21*արձակուրդի օրերի
07.08.10թ, սխալվել եմ
Նախ հաշվեք այդ ընթացքում աշխատած լրիվ ամիսների միջին աշխատավարձը, եթե 10 ամիսները լրիվ են կամ ժամ. անաշխատունակ. նպաստ չի եղել ապա 10ամիսների աշխատավարձերի գումարը բաժանեք տասի+պարգևատրումների 1/12-րդ մասը, արդյունքում կստանաք միջ. աշխատավարձը, հետո բաժանեք 21-ի(միջ. օրաց. օրերի թիվ) և բազմապատկեք արձակուրդային օրերի քանակով(Ամենամյա արձ= 20օր` նվազագ. արձ +4oր` լրացուցիչ)