Արձակման նպաստ

Լիաննա․

Բարև ձեզ, խնդրում եմ օգնեք հասկանալ: Ես գտնվում եմ երեխայի խնամքի արձակուրդում: Համայնքապետարանը լուծարվել է, փետրվարի 28-ից ես ազատված եմ աշխատանքից: Հիմա հարց․ ինձ արձակման նպաստ, վերջնահաշվարկ հասնու՞մ է։ Մի հարց էլ․ աշխատող մայրերին տրամադրվող ամսական նպաստ էլ չի՞ վճարվելու ինձ։ Շնորհակալ եմ նախօրոք։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
11 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Եթե գտնվում եք երեխայի խնամքի արձակուրդում, ապա առաջինը հետկանչ պետք է կատարեին: Արձակման նպաստը դժվար է ասել, քանի որ պարզ չի՝ ինչ օրենքի հիմքով եք ազատվել՝ աշխատանքային օրենսգրքի՞, թե՞ համայնքային ծառայության օրենքի համաձայն, իսկ վերջնահաշվարկ ամեն դեպքում հասնում է։ Այո, աշխատող մայրերին տրամադրվող ամսական նպաստ էլ չի վճարվելու, սակայն եթե անձնագրով գյուղական բնակավայրի բնակիչ եք ու գյուղաբնակ, կարող եք նոր դիմում ներկայացնելով շարունակել ստանալ։

Last edited 2 տարի առաջ by Accountant.am
Լիաննա

Շնորհակալություն։

Մարիաննա

Կազմակերպության լուծարման դեպքում գործատուն աշխատողին վճարում է արձակման նպաստ նրա մեկ ամսվա միջին աշխատավարձի չափով։ Իսկ վերջնահաշվարկ կկատարվի, եթե մինչև ֆիզ. գնալը կուտակել եք արձակուրդի օրեր, որ չեք օգտագործել, համենայն դեպս հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածում կուտակել եք արձակուրդ, որի հատուցումը պետք է կատարվի պայմանագրի լուծման օրը։ Երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողին խնամքի նպաստ նշանակելու համար հիմք են հանդիսանում «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տեղեկատվական բազայի տվյալները ծնողի՝ խնամքի արձակուրդում գտնվելու վերաբերյալ: Աշխատանքից ազատվելու դեպքում խնամքի նպաստ չի վճարվի։

Լիաննա

Բարև Ձեզ։ Արձակուրդից օգտվել եմ ֆիզ. արձակուրդ գնալուց առաջ: Հիմա ֆիզում գտնվելու ժամանակ ինչքա՞ն արձակուրդային եմ կուտակել, կարո՞ղ եք օգնել: Ինձ ասում են՝ վերջնահաշվարկ չունեմ:

Մարիաննա

Խոսքը հղիության և ծննդաբերության 140 օրվա մասին է, որի ընթացքում կուտակել եք մոտ 8 օր արձակուրդ՝ հնգօրյա աշխատանքային գրաֆիկի դեպքում, և 9 օր արձակուրդ՝ վեցօրյա աշխատանքային գրաֆիկի դեպքում։ Չօգտագործված արձակուրդի հատուցումը պետք է կատարեն վերջնահաշվարկի ժամանակ, Ձեզ հասնում է վերջնահաշվարկ։ Եթե վերջին 12 ամիսների ընթացքում Դուք գտնվել եք երեխայի խնամքի արձակուրդում, ապա՝
Հաշվարկային ժամանակահատվածի այն ամիսների համար, որոնց ընթացքում վարձու աշխատողը եղել է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում (այսուհետ՝ խնամքի արձակուրդ), որպես եկամուտ հաշվառվում է խնամքի արձակուրդն սկսվելու ամսվան նախորդող ամսին աշխատանքային պայմանագրով կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ տվյալ վարձու աշխատողի համար սահմանված հիմնական աշխատավարձը:
Եթե որպես միջին ամսական աշխատավարձ ընդունենք 161 000 դրամը, ապա՝ 161000 / 21 (հնգօրյա) կամ 25 (վեցօրյա) * 8 կամ 9, վերջում հանում ենք հարկերը՝ 21 % եկամտային հարկը, 4,5 % սոց. վճարը և 1 500 դրամ դրոշմանիշային վճարը։

Լիաննա

Շնորհակալություն։

Ալլա

Եթե ամբողջությամբ մինչև ֆիզ. գնալը օգտվել եք ձեր հասանելիք արձակուրդից, ապա ձեզ հասնում է միայն ֆիզում գտնվելու ընթացքում կուտակած արձակուրդի օրերը, դա մոտավորապես կկազմի 4 ամսվա արձակուրդայինի համար, եթե հնգօրյա աշխատանքային շաբաթ էր, ապա կկազմի 7 օր, եթե վեցօրյա, ապա՝ 8 օր։

Լիաննա

Շնորհակալություն։

Լիաննա

Ինչպե՞ս հաշվարկեմ իմ օրականը, եթե իմ դրույքը 161 000 է։

Tigran

Եթե հնգօրյակ է, բաժանում եք 21-ի, կլինի 7667, ավելի ճիշտ հաշվարկի համար վերցրեք ձեր միջին աշխատավարձի թիվը ու բաժանեք 21-ի:

Last edited 2 տարի առաջ by Accountant.am
Լիաննա

Շնորհակալություն։