Արձակման նպաստ

Մերի.

Բարև Ձեզ: Նախորդ տարի 5 ամիս աշխատելուց հետո գտնվում եմ ֆիզարձակուրդում, այնուհետև մինչև 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում։ Արձակուրդս դեռ չի ավարտվել, բայց կազմակերպությունը լուծարվել է։ Խնդրում եմ ասեք` ինձ արձակման նպաստ հասնու՞մ է։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
8 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Մարիաննա

Բարև Ձեզ։ Այո, Ձեզ պետք է վճարեն արձակման նպաստ Ձեր մեկ ամսվա միջին աշխատավարձի չափով։

Tigran

Այո լուծարման դեպքում արձակման նպաստ հասնում է:

Էմիլի

Ձեր ծանուցման մեջ նշվում է, այո, հասնում է, և արձակման նպաստից պահումներ չեն արվում։

Ալլա

ՁԵզ օրենքով պետք է ծանուցեին նախօրոք, համաձայն ԱՕ Հոդված 115.

Աշխատանքային պայմանագրի լուծման մասին ծանուցումը
1. Սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերով աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողին գրավոր ծանուցել ոչ ուշ, քան երկու ամիս առաջ:

Nerses

Այո, հասնում է:

karine

Այո, Ձեզ հասնում է արձակման նպաստ։

Մերի

Շատ շնորհակալ եմ բոլորիցդ։ Այսինքն՝ եթե ես ստանում եմ 160 000 դրամ, ուրեմն հաշվարկը կլինի այսպես՝ 160000÷21×25, մինչև 15 տարի ստաժի դեպքում։

Tigran

Կազմակերպության լուծարման դեպքում՝ Աշխատանքային օրենսգրքի հոդված 129.
… գործատուն աշխատողին վճարում է արձակման նպաստ նրա մեկ ամսվա միջին աշխատավարձի չափով: Ձեր միջին աշխատավարձի չափով կստանաք արձակման նպաստը, իսկ միջինը կարող է ավելի լինել, քան 160 000-ն է: