Արձակման նպաստ

Անի.

Հարգելի հաշվապահներ, եթե աշխատակիցը 30 տարուց ավել աշխատել է և ազատվում է իր դիմումի հանաձայն, արձակման նպաստ վճարվու՞մ է։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Մարիաննա

Բարև Ձեզ։ Ոչ, տվյալ աշխատակցին արձակման նպաստ չի վճարվում, կատարեք լրիվ վերջնահաշվարկ՝ վճարելով իր աշխատած տարիների ընթացքում կուտակված և չօգտագործված արձակուրդի համար։

Աշխատանքային օրենսգրքի հոդված 129. Արձակման նպաստը

1. Սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերով նախատեսված հիմքերով աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում գործատուն աշխատողին վճարում է արձակման նպաստ նրա մեկ ամսվա միջին աշխատավարձի չափով, իսկ 113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 7-րդ և 11-րդ կետերով, ինչպես նաև 109-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով և 124-րդ հոդվածով նախատեսված դեպքերում աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում գործատուն, հաշվի առնելով տվյալ գործատուի մոտ աշխատողի անընդմեջ աշխատանքային ստաժը, աշխատողին վճարում է արձակման նպաստ՝
1) մինչև մեկ տարի աշխատելու դեպքում՝ միջին օրական աշխատավարձի տասնապատիկի չափով.
2) մեկից մինչև հինգ տարի աշխատելու դեպքում՝ միջին օրական աշխատավարձի քսանհինգապատիկի չափով.
3) հինգից մինչև տասը տարի աշխատելու դեպքում՝ միջին օրական աշխատավարձի երեսնապատիկի չափով.
4) տասից մինչև տասնհինգ տարի աշխատելու դեպքում՝ միջին օրական աշխատավարձի երեսունհինգապատիկի չափով.
5) տասնհինգ տարի և ավելի աշխատելու դեպքում՝ միջին օրական աշխատավարձի քառասունչորսապատիկի չափով:
2. Կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով կարող է նախատեսվել արձակման նպաստի վճարում ավելի երկար ժամանակահատվածով և (կամ) ավելի մեծ չափով:
Օրենսգրքում կարդացեք վերոնշյալ հոդվածում նշված կետերը, որոնց դեպքում աշխատակցին տրվում է արձակման նպաստ։

Tigran

Իր դիմումի հանաձայն ազատվելիս արձակման նպաստ չի վճարվում։

Ռուզաննա

Եթե իր դիմումի համաձայն է ազատվել, ապա ոչ, արձակման նպաստ չի տրամադրվում, պիտի կատարեք միայն լրիվ վերջնահաշվարկ։

Karine

Հաշվարկեք և վճարեք վերջնահաշվարկ հաշվի առնելով կուտակած և չօգտագործած արձակուրդային օրերը քանի որ նա ազատվում է իր դիմումի համաձայն։

Ալլա

Շատ ժամանակ աշխատակիցը ստիպված է լինում ազատման դեպքում գրել դիմում իր ցանկությամբ, այն դեպքում երբ գործատուն կրճատումներ է անում, եթե այս դեպքը չէ, ապա՝ չի հասնում արձակման նպաստ։