Արձակման նպաստ

Հասմիկ.

Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանեք իմ հարցին. կազմակերպության լուծարման դեպքում, երբ տեղի է ունենում նաև հաստիքների կրճատում, բոլոր աշխատողները ստանու՞մ են արձակման նպաստ, թե՞ միայն նրանք, ովքեր կրճատվում են: Կանխավ շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Կազմակերպության լուծարման դեպքում՝ Աշխատանքային օրենսգրքի հոդված 129.
… գործատուն աշխատողին վճարում է արձակման նպաստ նրա մեկ ամսվա միջին աշխատավարձի չափով:
ԱՕ հոդված 116.
1. Կազմակերպության լուծարման կամ աշխատողների թվաքանակի և (կամ) հաստիքների կրճատման դեպքում գործատուն պարտավոր է ոչ ուշ, քան երկու ամիս առաջ՝ մինչև աշխատանքային պայմանագրերը լուծելը, ազատվող աշխատողների թվաքանակի մասին տվյալները (ըստ մասնագիտությունների և սեռատարիքային կազմի) ներկայացնել զբաղվածության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմին և աշխատողների ներկայացուցչին, եթե նախատեսվում է երկու ամսվա ընթացքում աշխատանքից ազատել աշխատողների ընդհանուր թվի ավելի քան տասը տոկոսը, սակայն 10 աշխատողից ոչ պակաս (զանգվածային ազատումներ):

Մարիաննա

Տվյալ դեպքում բոլոր աշխատողներին տրվում է արձակման նպաստ նրանց մեկ ամսվա միջին աշխատավարձի չափով։

Ալլա

Եթե կազմակերպությունը գնում է լուծարման, ապա նա սկսում է փուլային աշխատակիցների կրճատում, ըստ փուլերի էլ պետք է կրճատվող աշխատակիցներին վճարի արձակման նպաստ, չմոռանաք , որ պարտավոր եք ծանուցել կրճատվող աշխատակիցներին ըստ ԱՕ հոդված 113։