Արմեն.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ասացեք, խնդրեմ, ի՞նչ է իրենից ներկայացնում արձակման նպաստը, ինչու՞ են գործատուները տրամադրում արձակման նպաստ աշխատանքային պայմանագիրը լուծելուց հետո:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Արմեն.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ասացեք, խնդրեմ, ի՞նչ է իրենից ներկայացնում արձակման նպաստը, ինչու՞ են գործատուները տրամադրում արձակման նպաստ աշխատանքային պայմանագիրը լուծելուց հետո:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Երբ աշխատանքային պայմանագիրը լուծվում է ոչ աշխատողի մեղքով, այսինքն` գործատուի կողմից, որոշ կետերի համաձայն վճարվում է նաև միջին աշխատավարձի չափով վճար, արձակման նպաստ, նայեք ՀՀ ԱՕ 129 հոդվածը:
Ասացեք, խնդրեմ, ՀՀ ԱՕ 113-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով պայմանավորված աշխատակցին աշխատանքից ազատելիս արձակման նպաստ տրամադրվու՞մ է, թե՞ ոչ, շնորհակալություն։ Շնորհակալ եմ նաև, հարգելի Հերմինե, պատասխանելու համար:
Ոչ, չի հասնում։
ԱՕ 113 հոդվածով նշված որոշ դեպքերում որպես որոշակի ժամանակահատվածի հաշվով սոցիալական աջակցություն, սահմանված է այն որպես սոցիալական երաշխիքի տարատեսակ, այն անգամ եկամտային հարկով չի հարկվում: Այն նաև միջազգային համաձայնագրերի պահանջ է որ վաղուց սահմանվել է, այն կարող է գոնե 2 ամսով հանդիսանալ ապրուստի միջոց, մյուս կողմից հաշվի առեք որ արդեն 8 տարի է ՀՀ-ում չկա գործազրկության նպաստ տեսակը,ինչը սահմանադրաիրավական տեսանկյունից լուրջ խնդիր է ու բնական է ներկայումս ոմանց խելքերի բանը չէ այն վերականգնելը,անգամ երևի չգիտեն դա ինչ էր կամ ինչ է:
Ասացեք, խնդրեմ, ՀՀ ԱՕ 113-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով պայմանավորված աշխատակցին աշխատանքից ազատելիս արձակման նպաստ տրամադրվու՞մ է, թե՞ ոչ, շնորհակալություն։ Շնորհակալ եմ նաև, հարգելի Տիգրան, պատասխանելու համար:
Այդ հիմքով ազատման դեպքում չի ծնուցվում, հետևաբար արձակման նպաստ չի տրվում:
Արձակման նպաստ վճարվում է, օրինակ, հաստիքի կրճատման կամ կազմակերպության լուծարման դեպքում, որ աշխատակիցը գոնե ունենա որոշակի եկամուտ, մինչ կանցնի այլ աշխատանքի։
Աշխատանքային օրենսգրքի հոդված 129. Արձակման նպաստը
1. Սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերով նախատեսված հիմքերով աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում գործատուն աշխատողին վճարում է արձակման նպաստ նրա մեկ ամսվա միջին աշխատավարձի չափով, իսկ 113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 7-րդ և 11-րդ կետերով, ինչպես նաև 109-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով և 124-րդ հոդվածով նախատեսված դեպքերում աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում գործատուն, հաշվի առնելով տվյալ գործատուի մոտ աշխատողի անընդմեջ աշխատանքային ստաժը, աշխատողին վճարում է արձակման նպաստ՝
1) մինչև մեկ տարի աշխատելու դեպքում՝ միջին օրական աշխատավարձի տասնապատիկի չափով.
2) մեկից մինչև հինգ տարի աշխատելու դեպքում՝ միջին օրական աշխատավարձի քսանհինգապատիկի չափով.
3) հինգից մինչև տասը տարի աշխատելու դեպքում՝ միջին օրական աշխատավարձի երեսնապատիկի չափով.
4) տասից մինչև տասնհինգ տարի աշխատելու դեպքում՝ միջին օրական աշխատավարձի երեսունհինգապատիկի չափով.
5) տասնհինգ տարի և ավելի աշխատելու դեպքում՝ միջին օրական աշխատավարձի քառասունչորսապատիկի չափով:
2. Կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով կարող է նախատեսվել արձակման նպաստի վճարում ավելի երկար ժամանակահատվածով և (կամ) ավելի մեծ չափով:
Ասացեք, խնդրեմ, ՀՀ ԱՕ 113-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով պայմանավորված աշխատակցին աշխատանքից ազատելիս արձակման նպաստ տրամադրվու՞մ է, թե՞ ոչ, շնորհակալություն։ Շնորհակալ եմ նաև, հարգելի Մարիաննա, պատասխանելու համար:
Հարգելի Արմեն, Ձեր նշած դեպքը
«անհարգելի պատճառով ամբողջ աշխատանքային օրվա (հերթափոխի) ընթացքում աշխատողի՝ աշխատանքի չներկայանալն է», այս դեպքում գործատուն կարող է աշխատողին ազատել աշխատանքից հոդվածի այդ կետի համաձայն առանց արձակման նպաստ վճարելու։
Ասացեք, խնդրեմ, ՀՀ ԱՕ 113-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով պայմանավորված աշխատակցին աշխատանքից ազատելիս արձակման նպաստ տրամադրվու՞մ է, թե՞ ոչ, շնորհակալություն։ Շնորհակալ եմ նաև, հարգելի Գևորգ, պատասխանելու համար:
Կարդացեք ԱՕ հոդված 129. Արձակման նպաստը։
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 109 հոդվածի 1-ին մասի 9 – րդ կետով՝ 9) աշխատանքի էական պայմանները փոփոխվելու դեպքում., եթե աշխատողի հետ անմիջապես կնքվում է նոր պայմանագիր՝ այլ պաշտոնով, աշխատավարձով և գրաֆիկով, այս դեպքում արձակման նպաստ պետք է վճարի գործատուն թե ոչ։